destinationluxury.com կայքը կազմել է նշանադրության ամենաթանկ մատանիների ցանկը: 1. Էլիզաբեթ Թեյլորը նշանադրությանը 8.8 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ Ռիչարդ Բարտոնից: 2. Երգչուհի Բեյոնսեն իր ներկայիս ամուսնուց՝ ռեփեր Ջեյ Զիից, 5 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ: Մատանին զարդարում է 18 կարատանոց ադամանդ: 3. Իր նախկին ընկերոջից Փերիս Հիլթոնը 4.7 մլն դոլար արժողությամբ մատանի ստացավ: Բաժանումից հետո […]
Այսօր շատերն ունեն ողնաշարի հետ կապված խնդիրներ, և դա զարմանալի չէ. Չէ՞ որ նստած կենսակերպն այնքան տարածված է այսօր: Իսկ ուղիղ մեջք և ձգված ստամոքս բոլորն են ուզում ունենալ:
Դատարանն իր վճռում նշել է, որ տուժող ճանաչված աղջիկը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ «Odnoklassniki» սոցիալական կայքով ծանոթացել է մի տղայի հետ, որին տվել է իր հեռախոսահամարը: Այնուհետև տղան զանգել է իրեն և առաջարկել է հանդիպել, ինչին ինքը համաձայնել է հանդիպել, ու հետո իրեն մեքենայով տարել են մի պոմպակայան: Պոմպակայանի պահակատանը, երբ ինքն ու տղան մնացել են մենակ, տղան այդտեղ եղած համակարգչով պոռնոկայք է միացրել, որից հետո հանվել է, հանել է նաև իր հագուստները և պառկելով իր վրա՝ արել է այն ամենը, ինչ անում էին համակարգչով միացված ֆիլմում:
Մեր լրատվամիջոցները մի քանի օր շարունակ լռում են ավտոմեքենաների գազի թանկացման մասին կամ ընդամենը մի քանի բառով ներկայացնում այն` որպես կատարված իրողություն, բայց անմիջապես արձագանքում են, երբ ակտիվանում են ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունները
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Քարագլուխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր առաջին նախատոնական օրերն են, երբ հեռուստաեթերը հեղեղված չէ կենցաղային տեխնիկայի ու բազում այլ ապրանքների գովազդներով: Նախատոնական «աննախադեպ առաջարկների» ու «ակցիաների» գովազդով: Ոչ ոք ոչինչ չի առաջարկում: Ոչ ոք ստույգ չգիտի նույնիսկ բոլորի սիրելի խոզի բդի մեկ կիլոգրամի արժեքը, որովհետև դա էլ է շաղկապվել տարադրամին:
«Մարդիկ ոչ բոլորն են գրագետ ֆինանսների, տնտեսության մեջ, դժբախտաբար, և խուճապ է լինում: Եվ խաղացողներն ավելի շատ են սկսում օգտվել, ու փորձում են ոչ միայն թռցնել փոխարժեքը, այլ ձեռքի հետ էլ տատանել, որ արժութային դիրքերն իրենց մոտ փակվեն, որ ունենան կայուն շահույթ: Երբ փոխարժեքը նման սրընթաց իջավ, նշանակում է արդեն գործում են իռացիոնալ գործոններ»,- ասում է նա:
Պարզվում է՝ գյուղի բնակիչներին երեկոյան ժամերին բաժին է հասնում ոչ ավել, ոչ պակաս, 160-170 վոլտ էլեկտրաէներգիա: Իսկ ահա նոր տարվա շեմին խնդիրն ավելի է սրվում. վոլտերի քանակը սրընթաց վայրէջք է կատարում՝ մինչև 135-ի
Բոլոր այն ապրանքատեսակների արտադրությունը, որն արգելվում է ՀՀ-ում, բանականաբար, ԼՂՀ-ում նույնպես արգելում ենք իրացումը, իսկ ինչ վերաբերում է հավելումներին, ապա բոլոր այդ չափանիշները հստակեցված են օրենքով և յուրաքանչյուր արտադրամաս պետք է ուղղորդվի հենց այդ չափանիշներով, իսկ մեր կողմից իրականացվում են աշխատանքներ, որպեսզի արտադրությունները գործեն ըստ օրենքի, իսկ անհրաժեշտ օրենսդրա-իրավական բազայի բացակայության դեպքում մշակում և կառավարությանն ենք ներկայացնում կարագվորող իրավական ակտերը:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը:
«Ըստ երևույթին` Հայաստանի առաջնորդն այս իրավիճակում մանևրելու հնարավորություն չի գտել: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ դժվար է եղել նրա համար 2013 թ. սեպտեմբերին, և ինչով է ուղեկցվել Եվրասիական միություն մտնելու որոշումը. ըստ երևույթին Հայաստանին առաջարկվել է և՛ մտրակ, և՛ բլիթ»,- ասում է «Չեթհեմ Հաուսի» ավագ գիտաշխատող, քաղաքագետ Լիլյա Շևցովան:
ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու և այդ նպատակով «բրենդային» դեղորայք ձեռք բերելու համար կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է մոտ 62 մլն դրամ:
«Թուքերի ու անգամ քրդերի մոտ Ղարաբաղի հարցի հետ կապված տպավորություն կա, որ հայերը՝ «աբիժնիկ» լինելով թուրքերից, առաջին հնարավորության դեպքում հարձակվեցին Ադրբեջանի վրա և գրավեցին նրա տարածքի մի մասը: Դրա համար նրանց չպետք է մեղադրել, այդպես է ներկայացրել Ադրբեջանի քարոզչամեքենան, իսկ մենք ոչինչ չենք հակադրել դրան»,- ասում է պատգամավոր Արագած Ախոյանը:
Մեր բոլորի կյանքում ամեն ինչ կընթանա հարթ միայն այն դեպքում , երբ որ ամեն մարդ հստակ իմանա իր տեղն ու չփորձի ոտք դնել էն տարածք, որն իր համար նախատեսված չի:
Վթարավտանգ շենքերի խնդիրը շարունակում է մնալ առաջնային: Գյումրիում կա շուրջ 9 տասնյակի հասնող վթարայնության տարբեր աստիճանի շենք-շինություն:
Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 18-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի հետեւանքով ջուրը լցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված փոսը. ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց 2 հասցեում գործող խանութի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Քանի որ պայմանագրով նախատեսված է ամբողջ ծրագիրը բարեգործական ճանաչելու պայմանը, ՀՀ կառավարությունը շուրջ 50 մլն դրամով ավելացրել է նշված փաստաթղթի գինը:
Բրինձ եմ ուզել, ասում է՝ պահեստը փակ է, պեսոկ եմ ուզում, ասում է՝ դոլարով է, աղացած կոֆե եմ ուզում, ասում է՝ դոլարով է ու հետն էլ ահավոր գներ: Ես դոլար որտեղի՞ց առնեմ: 2 հացի փուռ չաշխատավ՝ հացի դիֆիցիտ կլինի, ասենք մի 2 փուռ պահեստավորած ալյուր ուներ, աշխատավ, բա հե՞տո, էսօր ալյուրն էլ է թանկացել:
«Երբ կլինի բժշկի ցուցումը, դնելու ենք մեկ՝ ոչ դեղապատ ստենտ, առանց այդ քաղաքացու հետ բժշկական խնդիրը քննարկելու: Երբ քաղաքացու մոտ ախտորոշվի սրտի անբավարարություն, նրան կառաջարկվի օգտվել ոչ դեղապատ ստենտի ծառայությունից, սակայն, եթե նա հրաժարվի և ընտրի դեղապատ ստենտը՝ ստիպված կլինի վճարել»,- պարզաբանում է պարոն Պողոսյանը:
ՖԻՖԱ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 2 տեղով՝ հայտնվելով 79-րդ հորիզոնականին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ճանապարհային ոստիկանության ծառայողները փախուստի պահին բռնեցին դրամապանակ գողացած կնոջը:
Պետք է թիմային մտածելակերպ ունենանք: Էգոիզմը բոլորի մեջ կա, բայց եթե ուզում ես հաղթանակի հասնել ու դաշնակիցներ ունենալ, պետք է մի քիչ էլ զիջող լինես ու թիմային մոտեցում ցուցաբերես: Ես-ը պետք չէ անընդհատ առաջ տանել: Եթե ուզում ես առաջ գնալ, դիմացինիդ, ընկերոջդ պետք է ոչ թե հետ հրես, այլ առաջ, ու դու էլ նրա հետևից գնաս…
Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների, պլանների կազմումը և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից որոշման նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 22:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2009 թ. ծնված Մարի Կ.-ն, 2010 թ. ծնված Սամվել Հ.-ն և 2009 թ. ծնված Սեդա Հ.-ն:
«Բնականաբար, մենք ապրում ենք Կովկասում, և ցանկացած մարդ՝ լինի քաղաքական գործիչ, ընդդիմադիր կամ չգիտեմ՝ ինչ, եթե հայհոյում է, պետք է գրեթե միշտ պատրաստ լինի, որ ինչ-որ ռեակցիա այդ գործողության արդյունքում լինելու է: Իմ կարծիքով՝ սա ինչ-որ ավելի ստորին օղակներում ծնված նախաձեռնություն է»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված հարձակման մասին:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել խանութներում մի շարք ապրանքատեսակների իրացման գների եւ Երեւան քաղաքում գործող մի շարք բենզալցակայաններում բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման բնական սեղմված գազի իրացման գների դիտանցման մասին տեղեկանք։
Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերն փակելու եւ ցամաք հաց գնելու համար: