![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում տղամարդը ծծմբաթթու է լցրել նախկին կնոջ վրա
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/hrdeh.jpeg)
Դեկտեմբերի 16-ի գիշերը սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Երևանի Բաբաջանյան փողոցում:
Տղամարդը նույն փողոցի 139 շենքի բակում վիճաբանել է իր նախկին կնոջ հետ, որի ժամանակ ծոցագրպանից հանել է պլաստմասե շշով լի ծծմբաթթուն և լցրել կնոջ վրա: Վեճին միջամտել է նաև կնոջ քրոջ դուստրը, որի ժամանակ ծծմբաթթու է լցվել նաև իր վրա:
Տուժածները 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: