ՀՀ կառավարությունը այսօր սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը:
«Նոր Սահմանադրությունն է, որ երկիրը պետք է դնի զարգացման, ժողովրդավարության ու սոցիալական արդարության ուղու վրա։ Չէի կամենա, բայց ստիպված եմ անդրադառնալ նրանց, ովքեր դեմ են նոր Սահմանադրությանը: Ես ցավով եմ նշում, որ նրանք ոչ միայն խաբում են իրենք իրենց, այլեւ փորձ են անում ապակողմնորոշել ժողովրդին` իրենց «վերարտադրման» եւ այլ հեքիաթներով: Նրանք ինքներն իսկ լուրջ չեն վերաբերվում իրենց փաստարկներին ու հենց այդ պատճառով խուսափում են ցանկացած քննարկումից ու բանավեճից: Բայց միով բանիվ նրանք մեր քաղաքական դաշտի մի բաղկացուցիչ մասն են, եւ մեր պարտքն է հարգանքով վերաբերվել նրանց ու հարգանքով էլ թույլ չտալ, որ ոչ իրենք շեղվեն ճիշտ ուղուց, ոչ էլ , առավել եւս, ժողովրդին շեղեն»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Խնդրում եմ Ձեզ աջակցել, որպեսզի լիցենզիայի տրամադրումը չձգձգվի և խնդրում եմ կարգադրել` միջոցներ ձեռնարկելու իմ և ընտանիքիս անվտանգությունը ապահովելու՝ նախազգուշացնելու Վ.Դարբինյանին ձեռնպահ մնալու ինձ և ընտանիքիս նկատմամբ հակաօրինական գործողություններ կատարելուց:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ:
Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ, համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի համար:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով:
Նրանք երկուսն էլ լավագույն կադրային դիվանագետներից են:
Ասուլիսը տևել է 3 ժամ և 10 րոպե:
Դեկտեմբերի 19-23-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
Խոդորկովսկին ընդգծել է, որ Պուտինին համարում է միայն քաղաքական հակառակորդ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հավանություն տալով ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված ծրագրերին՝ խորհրդարանը քննարկեց նաեւ բյուջեի նախագիծն ուղեկցող օրենքների նախագծերը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ դրան ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը)։
Նախարարի հանձնարարականով`տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:
Դավութօղլուն անհրաժեշտ է համարել Թուրքիայում նվերներ տալու ավանդույթը ծառեր տնկելու ավանդույթով փոխարինելը:
Ուկրաինայի Ազգային բանկը գլխավորելուն հավակնում է ևս 5 մարդ, որոնց թվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գազալցակայանի մի սեփականատեր, ով փորձել է կանխել գազի թանկացումը և առաջարկել չբարձրացնել գազի գինը` մեզ պատմեց, որ իրականում կարելի էր գազի գինը չբարձրացնել և պահպանելով գործող գինը` շարունակել աշխատել շահույթով, սակայն լցակայանների սեփականատերերի մեծամասնությունը որոշել է շահույթի փոխարեն՝ գերշահույթ ստանալ:
Եվրոպացիներին նաև արգելվել է անշարժ գույք գնել թերակղզու
Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Անչափ հաճելի է համագործակցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ, որը միշտ ողջունում և սատարում է մշակույթի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:
Դեկտեմբերի 17-ին` ժամը 22:22-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թոթովենց փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում:
Ամերիկայի ձայն ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետը՝ հայկական դրամի արժեզրկման թեմայով։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է Արևմուտքի հետ ունենալ իրավահավասար հարաբերություններ:
Վերջին օրերին արտարժույթի շուկայում տեղի ունեցող խայտառակ իրադարձությունները երեկ դարձան իշխանության հերթական հաղթաթուղթը:
Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ԱԳՆ-ը վերացրել է իր նախագահական անձնագիրը:
Դրամի արժեզրկման մեղավորը ժողովուրդն է: Այս միտքը` քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները
Պուտինը վստահեցրել է, որ չի մտածում իր վարկանիշի մակարդակի պահպանման մասին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։