Վրաստանի նախագահը մեկնում է Ստրասբուրգ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր մեկնում է Ստրասբուրգ, ուր վաղը ներկա կգտնվի Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը:

Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանի կողմից այդ համաձայնագրի վավերացումը հավելյալ խթան կդառնա ԵՄ-ի անդամ երկրների համար, որպեսզի արագացնեն այդ փաստաթղթի վավերացումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունը՝ «Եվրոպական ժողովրդական  կուսակցությունը», Ասոցացման համաձայնագրի վավերացմանը ներկա գտնվելու հրավեր է ուղարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031