«Բարդ, ոչ շահեկան վիճակ է». Գագիկ Խաչատրյանը՝ դրամի արժեզրկման մասին (տեսանյութ)
«Դրամավարկային քաղաքականության հետ կապված խնդիր է, որ ԿԲ լիազորությունների մեջ է մտնում: Բայց դա բոլորիս խնդիրն է, որովհետև դրամի արժեզրկումը տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի: Դրա համար մենք հիմա համատեղ ջանքերով փորձում ենք այս իրավիճակից դուրս գալ, ամենօրյա ռեժիմով հարցը քննվում է կառավարությունում, և այն գործիքները, որ կառավարությունն ունի, ցավոք, կառավարությունն այստեղ այդքան շատ գործքիքներ չունի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մեկնաբանելով ֆինանսական շուկայում ստեղծված ծանր վիճակը:
Արդյոք ԿԲ-ն մեղավո՞ր է այս իրավիճակի համար, Գ.Խաչատրյանը պատասխանեց, թե մեղավորի հարց չի: Ըստ նրա՝ աշխարի շատ երկրներում նման դություն է. «Խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Հիմա ԿԲ-ն փորձում է կայունացնել իրավիճակը:
Ֆինանսների նախարարությունը նման դեպքում ընդհանրապես հարկաբյուջետային քաղաքականություն վարողն է և նման դեպքերում պետք է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարել՝ եկամուտները բարձրացնել և ծախսերը նվազեցնել: Բայց հաշվի առնելով մեր տնտեսական վիճակը՝ մենք ավելի մեղմ, տնտեսությունը աշխուժացնող քաղաքականություն ենք փորձում վարել, և ասեմ, որ ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում և դրա համար օպերատիվ ձևով կառավարությունում քննարկվում են այն գործիքներն ու միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը»:
168.am-ի հարցին, թե ինչքա՞ն կշարունակվի այս վիճակը, Գ.Խաչատրյանը պատասխանեց, թե դժվար է գնահատել:
Սպեկուլյացիաների մասին նա նշեց, թե կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, պետք է փակել բոլոր սողանցքները, որպեսզի արագ կայունացվի. «Արժեզրկումը շատ արագ տեղի ունեցավ, ետ գալը բավականին բարդ պրոցես է, և շատ հանգամանքներից կախված, պետք է հանգիստ ետ բերել: Իրավիճակը վերահսկվում է, բնականաբար, կլինեն, որ խանութներ փակվեն, տնտեսվարողները հայտնվել են մի վիճակում, որ հնարավոր է: ԿԲ-ն և կառավարությունը պետք է մի շարք գործիքներ իրականացնեն, որ իրավիճակը կայունացնեն»: Գ.Խաչատրյանը նշեց, որ հարկերի նվազեցման հարց չի քննարկվում, որովհետև նման խնդիր չի դրվում, ՀՆԱ/հարկեր հարաբերությունների շրջանակում հարկային մարմինն իր խնդիրն է իրականացնում:
«Այս պահին ԿԲ-ն իր լիազորությունների շրջանակներում հնարավորն անում է կայունացնելու համար, և կառավարությանը ներկայացնում է, վիճակը հուսադրող է: Պետք է ԿԲ դրամավարկային քաղաքականությունը լինի հուսադրող երկարատև հատվածի համար: Մենք կարող ենք գործողություններ անել այս վիճակը կայունացնելու, բայց մենք հակված ենք երկարատև լուծում տալ, որ տնտեսվարողները իմանան՝ ինչ է կատարվում: Բարդ վիճակ է, ոչ շահեկան, նաև մասնագետների համար է դժվար: Ներկրողներն էլ, արտահանողներն էլ ունեն ռիսկ: ՌԴ-ում տեղի ունեցող դեպքերը ոչ ցանկալի իրավիճակ են ստեղծում արտահնողների համար, իսկ տատանումները միայն մեզ մոտ չեն: Ուշադիր պետք է հետևեք, տեսնեք, որ հիմնական կոմպոնենտը ՌԴ-ում տեղի ունեցող վիճակն է»,- ասաց նախարարը:
Արդյոք փոխարժեքի տատանումը համահո՞ւնչ է գնաճին, Գ.Խաչատրյանը պատասխանեց, թե դա ԿԲ համար էլ է դժվար գնահատել, մասնագետները փորձում են հասկանալ, միգուցե դրամի գնահատված փոխարժեքը իրականին չէր համապատասխանում:
168.am-ի հարցին, թե ի՞նչ ռիսկեր կան բյուջեի հետ կապված, Գ.Խաչատրյանը պատասխանեց, որ տնտեսական աճի հետ կապված ռիսկեր կան. «Դրամի տատանումը բյուջետային եկամուտների որոշակի աճի տեմպ կապահովի սահմանին, իսկ ներքինով, քանի որ հարաբերություններ, մատակակարման պայմաններ են փոխվում, խնդիր կա, որոշակի նվազեցում կլինի»:
Մեր հարցին, թե սպեկուլյացիաների հեղինակները ովքե՞ր են, նախարարը պատասխանեց, որ դա ԿԲ-ին պետք է հարցնել, ֆիննախարարության գործառույթը չէ: