
Կենտրոնական բանկը այսօր դոլարը վաճառել է 570.58 դրամ միջին փոխարժեքով

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 17-ին իրականացվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 570.58 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 567.65 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Հիշեցնենք, որ երեկ ԿԲ-ն 4 միլիոն դոլար էր վաճառել՝ 526.32 դրամ միջին փոխարժեքով։ Փաստորեն, ԿԲ-ն իր կողմից վաճառվող դոլարի գինը թանկացրել է 44 դրամով։