
Ոստիկանության կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 16-ին, ժամը 08:40-ին, Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1971թ. ծնված Արթուր Ս.-ն, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արայիկ Ն.-ին, որը դեկտեմբերի 15-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի /առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Կ. Ուլնեցու փողոցի տներից մեկում հայտնաբերել են 1992 թ. ծնված Ալբերտ Դ.-ին, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն