Բաժիններ՝

Իրավիճակի միակ պատասխանտուն ԿԲ-ն չի. Վարդան Այվազյան

«Լուծում գտնելու համար կանչել են ԿԲ նախագահին, ֆինանսների նախարարին ու լսում ենք: Լսենք, տեսնենք ինչ պրոցեսներ են տեղի ունենում, ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Դիտարկմանը, որ որոշ բանկեր մեկ դոլարը 585 դրամով են վաճառում, Այվազյանը հակադարձեց. «Ես ձեզ կարող եմ ավելին ասել՝ կարող է ավելի են վաճառում: Ես ձեզ մի բան հստակ կարող եմ ասել՝ բանկային ցանկացած հաշիվներ ունեցող քաղաքացիների համենայն դեպս դրամական փոխանցումների որևէ սահմանափակում չկա: Դոլար-դրամային շուկայում որոշակի խուճապ է տեղի ունենում: Ինքը նորից իջնելու է, բայց հարց է, թե ինչ գործիքակազմ են կիրառելու»:

168.am-ի հարցին, թե ինչքա՞ն կիջնի դոլարի գինը, Վ.Այվազյանը պատասխանեց, թե ենթադրություն անել այս ոլորտում, որ կախված է մի շարք գործոններից, ինքը չի կարող: Ըստ նրա՝ իրավիճակի միակ պատասխանտուն ԿԲ-ն չի, ԿԲ-ն ֆինանսական շուկան է կարգավորում, իսկ շուկան միայն ԿԲ-ն չի. «Կայունացման հետ կապված շատ գործոններ կան՝ տնտեսական մրցակցություն և այլն: Ինչի՞, օրինակ, համաշխարհային շուկայում տեղի են ունենում սենց պրոցեսներ: Ինչի՞ է հնդկական փողը իջել: Եթե դուք ասեք ինդոնեզական փողն ինչի է իջել, ես կասեմ ինչի է մերն իջել: Հարևան երկրում, օրինակ, դոլարը 1.75 լարի էր, հետո բարձրացավ 2.28, հետո իջավ 1.90, հիմա 1.85 է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս