«Իմ խիղճը մի բան է ուզում, միայն մի բան՝ Տաթևիկի շուտափույթ առողջացում». Վարդան Պետրոսյան

«Ի՞նչ թվերի մասին է խոսքը: Եթե կասկածում եք, որ հենց հիմա ես կարող եմ կյանքս տալ… եթե ես իմանամ, որ նա պետք է առողջ վազվզի: Ինչ գումարների մասին է խոսքը»,- կարծիք հայտնելով տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցի մասին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Վարդան Պետրոսյանը:

Նա նշեց, որ փետրվարից սկսած իր ընտանիքն անընդհատ փորձել է զբաղվել Տաթևիկ Հակոբյանի առողջությամբ: Վարդան Պետրոսյանն էլ ասաց՝ ցավում է, որ այսօր այս իրադրության առաջ են կանգնած:

Դիմելով տուժողների իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանին՝ Վ. Պետրոսյանն ասաց.

«Դուք մայր եք, հարգելի Նաիրա, հավատացեք ինձ, երկու երեխա է կորել, կարծես իմ տղան ու իմ աղջիկը կորած լինեն»:

Դիրքորոշում հայտնելով քաղհայցի մասին՝ Նաիրա Կարապետյանը նշել էր, որ այն թողնում է Վարդան Պետրոսյանի խղճին: «Իմ խիղճը մի բան է ուզում, միայն մի բան՝ Տաթևիկի շուտափույթ առողջացում», -ասաց դերասանը:

Տեսանյութեր

Լրահոս