Մատվիենկոն ընդգծել է Մոսկվայի և Երևանի խորհրդարանական երկխոսության պահպանման կարևորությունը

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի օրենսդիրներին շնորհավորել է ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և նշել, որ Մոսկվայի ու Երևանի համագործակցությունը բխում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերից։

«Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ռուս-հայկական բազմամյա համագործակցությունը հենվում է բարեկամության ու բարիդրացիության ավանդույթների վրա, բխում է մեր երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերից և նպաստում տարածաշրջանային ու համաշխարհային կայունության ամրապնդմանը», – ասված է ԴԽ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հղված հեռագրում։

Մատվիենկոյի խոսքով, Դաշնության խորհրդում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը և այն դիտարկում են «որպես միջպետական փոխգործակցության ողջ համալիրի անբաժանելի մաս»։

«Ձեզ և ձեր գործընկերներին մաղթում եմ հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում», – ասված է շնորհավորական ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930