ԼՂՀ-­ում կազմել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կազմել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի նախագիծը, որը հաստատվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժաղովի հերթական նիստի ժամանակ:

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ որոշվել է համապատասխան գերատեսչությունների հետ խորհրդակցել և համագործակցությամբ լուծել մատնախոս-թարգմանիչ մասնագետների պատրաստման խնդիրը:

Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հաշմանդամություն ունեցող անձանց «Լուսաբաց» հասարակական կազմակերպության նախագահը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանային խնդիրները, որոնց պետք է համապատասխան լուծում տրվի:

Այսուհետ մշակույթի նախարարության կազմակերպած միջոցառումներին կհրչավիրվեն հաշմանդամություն ունեցող անձինք, նաեւ երիտասարդների համար համապատասխան սեմինար-խորհրդակցություն կկազմակերպվեն՝ տարեցների, միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների խնամքի կազմակերպման հարցերում երիտասարդական ներուժը հաշվի առնելու և երիտասարդական կազմակերպությունների անդամներին կամավորության սկզբունքով խնամատարների ցանկում ընդգրկելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս