Բաժիններ՝

Պորոշենկոյին չեն հրավիրել ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթաժողովին. աղբյուր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բրյուսելյան այցը տեղի չի ունենա, որը պլանավորած է ընթացիկ շաբաթվա վերջին: Այս մասին հայտնում են իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքերով՝ չնայած ընթանում էր այցի նախապատրաստությունը՝ այնուամենայնիվ որոշվել է չեղյալ հայտարարել այն :

Դեկտեմբերի 18-19-ին տեղի է ունենալու ԵՄ-ի գագաթաժողովը, և նախնական տվյալներով՝ Պորոշենկոն Բրյուսելում պետք է գտնվեր հենց այդ օրերին: Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ դրան դեմ է արտահայտվել Եվրոպական խորհրդի նոր (դեկտեմբերի 1-ից) նախագահ Դոնալդ Տուսկը, ով առաջին անգամ է նախագահելու ԵՄ-ի գագաթաժողովում:

Աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի թեման հիրավի չափազանց երկար է գտնվել եվրոպացի քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, որոնք ունեն նաև այլ խնդիրներ. «Եվրոպացիներն իսկապես հոգնել են Ուկրաինայից: Եվս մի փոքր, և «Ուկրաինա» բառը կսկսի զայրացնել նրանց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031