Սամվել Ալեքսանյանը հրաժարվել է մեկնաբանել շաքարավազի շուկայում ստեղծված վիճակը

Ի՞նչ է կատարվում շաքարավազի շուկայում: Մի քանի ականատեսների վկայությամբ՝ երեկ երեկոյան շաքարավազի մագնատ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» խանութներում 1 կգ շաքարավազն արժեցել է 900 դրամ, թեև այսօր շաքարավազը վաճառվում էր 480 դրամով:

Լրագրողները փորձեցին ԱԺ-ում Սամվել Ալեքսանյանից պարզաբանում ստանալ, սակայն նա խուսափեց պատասխանել հարցերին:

«Վաղը կգաք, ասեցի վաղը, վաղը ձեզ հարցազրույց կտամ»,- ասաց Ս.Ալեքսանյանը՝ միաժամանակ նա նաև շտապեց հավաստիացնել, թե իր ընտանիքը բիզնեսով չի զբաղվում ու իր կինն էլ հրաժարվել է բիզնեսից:

Ս.Ալեքսանյանը հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրեն անընդհատ մերժում է մուտքի արտոնագիր տրամադրել. «Իրանց հարցրեք՝ խի՞ են ըտենց անում: Ես դիմում եմ, իրանք մերժում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031