Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել «Իսլամական պետության» դեմ պայքարի կայուն ճակատ:
ԱՄՆ-ը վերստին դեսպանատուն կբացի Հավանայում և բարձրաստիճան պաշտոնյաները վերստին կայցելեն Կուբա:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Հորդանանը ՄԱԿ ԱԽ-ին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որը հաստատում է պաղեստինյան տարածքներից իսրայելական զորքերը հետ քաշելու ստույգ ժամկետները:
Բելառուսի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը 168 դոլարից նվազում է մինչև 155-154 դոլարի:
Կանոնավոր ռեժիմի անցնելու համար պետք է նախ իմանալ, որքան քուն է անհրաժեշտ ձեր երեխային. 5-12 տարեկաններին անհրաժեշտ է 10-11 ժամ քուն, իսկ 12-ից մեծ երեխաներին՝ 8,5-9,25: Մեծերին անհրաժեշտ քնի ժամերը տատանվում են 7 – 9 ժամվա սահմանններիում:
Արդեն մեկ շաբաթ է՝ Երևանի գազալցակայաններում գազը վաճառվում է 230 դրամով` նախկին 180 դրամի փոխարեն: Գազալցակայաններում պատճառաբանում են, որ թանկացումը կապված է դոլարի փոխարժեքի փոփոխման հետ, որ իրենք գազը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից գնում են դոլարով, իսկ վաճառում դրամով:
Այսօրվա ճգնաժամի վնասներն ավելի մեծ են, քան սովետինը (մեր դեպքում 1993-94թթ)։ Տարբերությունը չեն նկատում, քանի որ կուտակած ֆինանսական կապիտալ կա, իսկ այն ժամանակ ի սկզբանե զրո էր։
Իրականում այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը, ոչ թե արժեզրկվում, այլ, ինչպես երեկվանից իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ գերարժեզրկվում է ժամ առ ժամ:
Ներկայացնում ենք առաջատար տասնյակը, որոնց դիտումների քանակը 2014 թվականին հատել է 500 հազարի սահմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երևանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Այն տարածաշրջանում առաջին և միակ մասնաճյուղն է:
«Եթե ես լինեի երթուղայինի վարորդ, ես նույն բանը կանեի, որովհետև այդպես աշխատելն արդեն անհնարին կլինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով որոշ երթուղային տաքսիների վարորդների այսօրվա գործադուլի մասին՝ նման տեսակետ հայտնեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Կեղծ հաշիվ-ապրանքագրերով փորձում էին օրինականացնել ապօրինի ձեռք բերված փայտանյութի առուվաճառքը:
ԱԺ փակ քննարկումից դուրս եկած պատգամավորներն ասել են, որ իրենց ընկալմամբ` ԿԲ նախագահը հասկացնել է տվել, որ Միացյալ Նահանգները դոլարի ընդլայնողական քաղաքականությունը փոխարինել է զսպողական քաղաքականությամբ, որի արդյունքում առաջացել է դոլարի դեֆիցիտ:
«Սպիտակ անկյուն» հաղորդման հյուրն է երգչուհի Լիանան:
«Սեյրան Սարոյանի ելույթը գնահատում եմ որպես ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում՝ այդ ցուցմունքը տրված էր ամբողջ իշխանության անունից: Ամեն ինչ ասվեց, բոլոր ճշմարտությունները բացվեցին, ինչի համար խորապես շնորհակալ ենք: Մի բան, որը մենք պետք է ժամերով փորձեինք ապացուցել, մեզ էլ քննադատեին շահարկումների և աղավաղումների համար, հիմա այդ մարդը անկեղծութամբ բացահայտեց, որ նրանք չեն հանդուրժում ընդդիմախոսին և […]
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Կ.Տոնոյանի բնակարանից գողության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 04:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1975թ. ծնված Արմեն Հ.-ն, 1978թ. ծնված Ժաննա Թ.-ն, 1997թ. ծնված Մարիետա Հ.-ն և 2000թ. ծնված Բագրատ Հ.-ն:
«Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»:
Թերեզա Դաբան Սանչեսը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում բաց դասախոսություն է կարդացել՝ «Դրամի փոխարժեքի տատանումը և դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա» թեմայով:
Շիրակի մարզի համայնքներում անասունների զանգվածային մորթ է սկսվել: Պատճառը ոչ դրանց շատ գլխաքանակ է, ոչ էլ գալիք Ամանորը: Գյուղաբնակները պահելու հնարավորություն չունեն՝ անասնակերը թանկ է, ֆինանսական միջոցները չեն բավարարում այն ձեռք բերելու համար:
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ Հայաստանն իր անկախության առաջին տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավահամակարգ ինտեգրվելու համար, եւ այսօր այդ ինտեգրացիոն գործընթացները հանգեցրել են նրան, որ հայ իրավագետները դարձել են եվրոպական իրավական հանրույթի լիիրավ անդամներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վազգենը 1970թ. ծնված Վազգեն Մ.-ն է, որը դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն։
Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մ.Մանուչարյանի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ, որի շրջանակներում պարզվել է, որ այն տեսակցության ժամանակ նրան է փոխանցել հայրը։
«Դա անձնական իր կարծիքն է, իր մոտեցումն էր: Իմ տեսակետը այն է, որ խոսքը ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան ցանկացած բռնություն: Պետք է տարբերակում մտցնել, որ հասարակության միջից բռնություն հասկացությունը դուրս գա: Երևույթը չպիտի լինի: Մարդը տուն է գնում, Արամ Մանուկյանը, հանկարծակի բռնում՝ ծեծում են: Ինչ արած էլ լինի, ինչ թշնամի էլ ունենա, համենայն դեպս բռնությունը անասնական զգացում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկաբանելով երեկ ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սերյան Սարոյանի ելույթը:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին:
«Ոչ մի պետութուն չէր կարող կանխատեսել, որ նավթի գները պիտի իջնեն, այսպես լինի: Դա նշանակում է, որ բոլոր աշխարհը պետք է հրաժարական տա: Աշխարհում ջրհեղեղ է լինում, ֆորս մաժոր է լինում, ֆորս մաժորը տնտեսության վրա ազդում է, բնական է»:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թվականին, Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, ինչպես նաև 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: