Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, այդ թվում` միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:
2014 թ. օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների քանակը նվազել է 9.7%-ով, իսկ անցած տարվա օգոստոսի համեմատ՝ աճել 9.4%-ով՝ կազմելով 17612 գործարք:
Հայաստանում Ձեզ գիտեն և սիրում են որպես հավատարիմ ընկերոջ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին:
Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 49 OL 999 պ/հ ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 17 LO 793 պ/հ ավտոմեքենային:
Այս մասին հայտնել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական բյուրոն:
Վենետիկում շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 27-ին կայացել է ամերիկացի հայտնի դերասան եւ Հոլիվուդի հայտնի ամուրի Ջորջ Քլունիի եւ փաստաբան, ծագումով լիբանանցի Ամալ Ալամուդդինի հարսանեկան արարողությունը:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը եւ Russia Today-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին որդի են ունեցել եւ անվանակոչել հայկական անունով՝ Բագրատ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ.Բ.-ն և ուղևոր Գ Հ.-ն (ծնվ.1996թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ Վ.Հ.-ն՝ «Էրեբունի» ԲԿ, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդուն մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման և տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:
«Այն, որ մեր իշխանությունները խաբելու վարպետ են, մեկ անգամ չէ, որ ապացուցել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագծի մասին:
Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանը վարչապետ էլ կդառնա. «Զարմանալու ոչինչ չենք ունենա: Անգրագետները արդեն լցված են մեր հանրապետության կառավարության կազմում»:
Կարծիք կար, որ ուտելուց առաջ մաստակ ծամելը օգնում է խափել ստամոքսին և սովորականից քիչ ուտել, սակայն պարզվում է ընդհակառակը` մաստակը նպաստում է ավելի շատ և անառողջ սնունդ ուտելուն:
Երբեմն, օրինակ գիտություն, կրթություն, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկա էին ընդամենը 1-2 պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչներն ընդհանրապես չեն մասնակցում քննարկումներին:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1943 թ. ծնված Էլֆիկ Հ.-ն դաստակի՝ պայթյունից ստացած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը Քննչական կոմիտեի ստեղծումը համարում է կոսմետիկ քայլ: «Եթե մենք անջատվենք Հայաստանի իրականությունից, ապա այդ փոփոխությունը կարելի է դրական գնահատել, որովհետև, փաստորեն, շահերի բախում չի լինում՝ Պաշտանության նախարարության Քննչական ծառայությունն ինքը չի քննում իր գերատեսչության գործերը, և այլն, օպերատիվ տվյալներով՝ քրեական հանցագործություն հայտնաբերած Ոստիկանությունը չի քննում այս գործը»:
Հայազգի կինոռեժիսոր, հասարակական եւ մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջոցառումը նախաձեռնել են ՀՀ ազգային ժողովը եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։
168.am-ի տեղեկություններով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում արդեն գործունեություն ծավալած բրենդային ընկերությունների համար պայմանները 3 տարի չեն փոխվելու: Ավելին՝ նշված ժամանակահատվածում ՀՀ մուտք գործել ցանկացող բրենդային ընկերությունները նույնպես կկարողանան նույն պայմաններով աշխատել: Եվ միայն 3 տարի անց բրենդային ընկերությունների վրա կտարածվեն ԵՏՄ-ում սահմանված ընդհանուր կանոնները:
«Ղազախստանի արտգործնախարարն ու Ամերիկայի արտգործնախարարը՝ Քերին, Ամերիկայում հանդիպել են, խոսել են Ղազախստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու մասին: Իսկ այնտեղ բազմաթիվ պահանջներ կան, որ պետք է կատարվեն: Մանավանդ, Եվրոպայի և Ամերիկայի հետ բավական լավ հարաբերություններ ունի Ղազախստանը: Եթե նա մտնի Մաքսային միություն՝ շատ խնդիրներ կլինեն, հնարավոր է՝ չեղյալ համարի: Այդ առումով՝ իրենք էլ փորձում են ծլկել: Պուտինը դրա հոտն առել էր, ասել էր՝ ղազախական պետություն երբեք չի եղել: Եթե Ղազախստանը դուրս գա, համոզված եմ՝ Լուկաշենկոն էլ դուրս կգա»:
«Մեր կողմից, պարոն նախագահ, իսկապես առանձնակի է կարևորվում Արցախի հետ հարաբերությունների խթանումն ու ընդլայնումը, որը, ինչպես արդարացիորեն նշեցիք նաև Դուք, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Ու վստահ եղեք, որ այն լինելու է շարունակական՝ ի բարօրություն թե՛ Երևանի ու երևանցիների և թե՛ Արցախի ու արցախահայության»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Կարեն Գ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, ոմն Արմանի հետ Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեում գտնվող, չգործող վաճառատան պատուհանը բացելով՝ գողացել են սպորտային պայուսակներ, գովազդային վահանակի լույսեր և տեսախցիկի ձայնագրման սարք:
Ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ բողոքը շատ ավելի հրատապ նշանակվեց, քննվեց, նախ չմիացվեց մնացած բողոքներին, առանձին քննվեց, և այդքան հրատապ, երբ 6-8 ամիս շուտ ներկայացված բողոքներ կային: Այդ հետո պարզվեց՝ ինչո՞ւ է իր վերաբերյալ բողոքն այդքան շտապ քննվում: Մենք այն ժամանակ չգիտեինք այդ մասին, որ իրեն պատրաստվում են նշանակել Սյունիքի մարզպետ, բայց ամիս ու կես առաջ արդեն հավանաբար դատարանի մեկ այլ դատավոր հրահանգավորված էր այդ բողոքին շուտ լուծում տալ, որպեսզի Սուրիկ Խաչատրյանն, այսպես ասենք, մաքրվի մինչև իր մարզպետ նշանակվելը:
Հոկտեմբերի 11-31-ը հանրապետությունում կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում: Այն տեղի կունենա զուտ վիճակագրական նպատակով տասը տարին մեկ անգամ:
Լավ բան չեմ կարող ասել, իսկ վատ բան էլ չեմ ուզում ասել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Քաղաքային պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն):
Քառյակն այլևս չկա, կործանվեց, այդ թվում և դաշնակցականները՝ կարապի նման պարելով իրենց վերջին պարը: Դարավոր կուսակցությունն ապականեց իրեն ևս մեկ անգամ՝ ցույց տալով, որ նա իր սեփական ամբիցիաները վեր է դասում իր ժողովրդի համար պայքարելու ժամանակին հայտարարած վեհ ցանկություններից:
Սեպտեմբերի 27-ին 28-ի գիշերը պասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին, 1-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 29-ին 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում , 30-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
«Մեր հարցման արդյունքում, որ արել ենք տարիներ առաջ, 10-րդ հարցվածն է կյանքում գոնե մեկ անգամ տեսել Ավետարանը: Մի մոռացեք, որ բնակչության մոտավորապես 10%-ը ունի հոգեկան խանգարումներ ի ծնե: Այդ 10-ից 1-%-ն է դառնում հոգեկան խանգարում ունեցող, եթե նա անբարենպաստ պայմաններում է գտնվում: 9-ը ունենում են յուրահատուկ վարքագիծ և դրանց ժառանգական շեղումներով, վատ դաստիարակությամբ կարող են օգտվել աղանդները»: