
Վնասվածքներ՝ նռնակի պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած պայթյունից

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1943 թ. ծնված Էլֆիկ Հ.-ն դաստակի՝ պայթյունից ստացած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքն ստացել է իրեն պատկանող ավտոտնակի մոտ՝ նռնակի պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած պայթյունից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Էլֆիկ Հ.-ին տրվել է դատաբժշկական ուղեգիր:
Նախապատրաստված նյութերով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը:
ՀՀ Ոստիկանություն