Սիլվա Համբարձումյան. Սուրիկ Խաչատրյանին նշանակել են, որ կարողանա ջախջախել

«Անսպասելի էր և շատ վատ է՝ և´ բարոյական առումով ժողովրդի հետ կապված, և´ հոգեբանական առումով: Սա մի խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար»,- 168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը այսպես գնահատեց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Դիտարկմանը, որ Սյունիքում բնակիչները նրան ծափերով և աղ ու հացով էին ընդունել, Ս. Համբարձումյանը հակադարձեց, որ այնտեղ բնակիչներ չկային, միայն նազիր-վեզիրներն էին:

Թե ինչո՞ւ իշխանությունը կրկին նշանակեց Ս.Խաչատրյանին Սյունքի մարզպետ, Ս. Համբարձումյանի կարծիքով, նպատակը մեկն է՝ կեղծիքների համար. «Նշանակեցին, որպեսզի այս խարդախությունները, կեղծիքները նորից կատարի: Սպասվում են սահմանադրական փոփոխություններ, հանրահավաքներ, որպեսզի կարողանա ջախջախել»:

«Դա մեր երկրի պատկերն է, որ ՀՀԿ-ն իր միջից մարդ չգտավ, որ կարողանար փոխարինել «անփոխարինելի» Սուրեն Խաչատրյանին: Ես կարծում եմ, դա վերջնական կլինի մեր «անփոխարինելի» վարչապետը՝ Սուրեն Խաչատրյանը,- ասաց գործարարը՝ պարզաբանելով, որ եթե այսպես շարունակվի, Ս.Խաչատրյանը վարչապետ էլ կդառնա,- Զարմանալու ոչինչ չենք ունենա: Անգրագետները արդեն լցված են մեր հանրապետության կառավարության կազմում»:

Հիշեցնենք, որ 2011 թ. նոյեմբերին այն ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ էր հասցրել Սիլվա Համբարձումյանին:

Տեսանյութեր

Լրահոս