«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Թբիլիսիի ուղղությամբ կանոնավոր չվերթները կսկսի հոկտեմբերի 27-ից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Թբիլիսիի ուղղությամբ կանոնավոր չվերթները սկսելու են այս տարվա հոկտեմբերի 27-ից: Այս մասին հայտնել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական բյուրոն:

Ներկայումս հայտնի չէ, թե ինչ հաճախականությամբ կիրականացվեն այդ չվերթները: Հայտնի չէ նաև, թե երբ կմեկնարկեն դեպի Թբիլիսի ռուսական մյուս ավիաընկերությունների չվերթները: Ռուսաստանի ու Վրաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը վերացվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի պատճառով:

Սեպտեմբերի 15-ին «Ռոսավիացիան» «Աէրոֆլոտ» ընկերությանն ու ռուսական այլ ավիաընկերությունների թույլատրեց վերականգնել երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930