Բաժիններ՝

Բնակարանները վատ են վաճառվում

2014 թ. օգոստոսին հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների քանակը նվազել է 9.7%-ով, իսկ անցած տարվա օգոստոսի համեմատ՝ աճել 9.4%-ով՝ կազմելով 17612 գործարք:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսին հուլիսի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 11.5%-ով, իսկ 2013 թ. օգոստոսի համեմատ՝ 6.2%-ով:

Գնային առումով անշարժ գույքի շուկայում փոփոխություն չի նկատվում: Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները նշված ժամանակաշրջանում գրեթե նույնն են մնացել, աննշան փոփոխությունը՝ մոտ 1000 դրամ/քմ, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է տարադրամի փոխարժեքով:

ՀՀ մարզերում բնակարանների վաճառքի առումով թեև 1 ամսվա կտրվածքով 1.3% աճ է գրանցվել, սակայն տարեկան կտրվածքով 4.3% անկում կա: Մարզերում ևս անշարժ գույքի գները անփոփոխ են մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս