
Դավիթ Հարությունյանը քառյակի ու ՀՅԴ-ի մասին. Սատկող կարապի վերջին պարը

«Երբ վերջին մամուլի ասուլիսին քննադատեցի քառյակին և քառյակի աշխատելաոճը, լրագրողներից մեկը նկատեց, որ ես շատ վերևից եմ նայում բոլորին՝ հանձին քառյակի: Սակայն հենց հաջորդ օրը դաշնակցականները հայտարարեցին քառյակի հետ սահմանադրական բարեփոխումների դեմ չպայքարելու, այսինքն՝ քառյակից դուրս գալու ցանկությունը: Իսկ քառյակից դուրս գալը նշանակում է երեք ընդդիմադիր խորհրդարանական կուսացկությունների նոր օրակարգ և նոր աշխատելաոճ: Քառյակն այլևս չկա, կործանվեց, այդ թվում և դաշնակցականները՝ կարապի նման պարելով իրենց վերջին պարը: Դարավոր կուսակցությունն ապականեց իրեն ևս մեկ անգամ՝ ցույց տալով, որ նա իր սեփական ամբիցիաները վեր է դասում իր ժողովրդի համար պայքարելու ժամանակին հայտարարած վեհ ցանկություններից:
Տեսնենք՝ եռյակն ինչեր կանի իր հանրահավաքներով, որը դրական միտում է ցույց տալիս, քանի որ եռյակի մեջ հստակ նշմարվեց առաջնորդ կուսակցությունը, որի շուրջ համախմբվեցին երկու մյուս կուսակցությունները: Դա է ցույց տալիս Աբովյան քաղաքում արած իրենց առաջին հանրահավաքը»:
Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան