«Եկեղեցին այնքան էլ ագրեսիվ չէ, որ կարողանա աղանդների դեմ լինել». Սոցիոլոգ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ երբ խոսվում է դավանանքի մասին, մենք պետք է հենվենք մեր հիմնական օրենքի վրա, որն ունի անմիջական գործառություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանում աղանդնրի գործունեության և ազդեցության մասին՝ նա նկատեց, որ մեր հանրապետությունն աշխարհիկ է՝ եկեղեցին անջատված է պետությունից. «Բոլորն օրենքի դեմ հավասար են՝ անկախ սեռից, ռասսայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ժառանգական հատկանիշներից, լեզվից և կրոնից»:
Սոցիոլոգը նաև մեջ բերեց Սահամադրության 16-րդ հոդվածը. «Ամեն մեկն ունի մտքի, խղճի և կրոնի ազատ արտահայտվելու, ազատ ընտրելու իրավունք: Այդ ընտրելու իրավունքը իր մեջ ներառում է՝ կարող է փոխի իր դավանանքը, համոզմունքները, կարող է դա ինքը քարոզի, արտահայտի տարբեր եղանակներով՝ ներառյալ կրոնական արարողությունները և այլ սովորույթներ՝ ինչպես անհատական, այնպես էլ ուրիշ անձանց հետ համատեղ: Հիմա ասեք, եթե այս օրենքները գոյություն ունեն, աղանդները կարո՞ղ են ազատ Հայաստան մտնել, իհարկե՝ այո»:
Նա նշեց, թե մեր ազգը 3 անգամ դավանափոխ է եղել, այստեղ ապրում են կրոնի նկատմամբ տարբեր պատկերացումներ ունեցող մարդիկ. «Մեր հարցման արդյունքում, որ արել ենք տարիներ առաջ, 10-րդ հարցվածն է կյանքում գոնե մեկ անգամ տեսել Ավետարանը: Մի մոռացեք, որ բնակչության մոտավորապես 10%-ը ունի հոգեկան խանգարումներ ի ծնե: Այդ 10-ից 1-%-ն է դառնում հոգեկան խանգարում ունեցող, եթե նա անբարենպաստ պայմաններում է գտնվում: 9-ը ունենում են յուրահատուկ վարքագիծ և դրանց ժառանգական շեղումներով, վատ դաստիարակությամբ կարող են օգտվել աղանդները»:
Ա.Ադիբեկյանի կարծիքով՝ մեզ մոտ կրոնը ներծծված է մեր առօրյա կյանքի մեջ. «Մենք անում ենք կնունք, պսակադրություն, հուղարկավորում: Կարող է մեկն այնքան բան անի, գնա՝ մոմ վառի, ասի՝ Աստված, մեղավոր եմ: Մեզ մոտ խոստովանության ինստիտուտը գոյություն չունի, գոնե կաթոլիկների մոտ դու պարտավոր ես շաբաթը մեկ անգամ գնաս, խոստովանվես, խորհուրդ հարցնես, մեզ մոտ դա կամավոր է: Այսինքն՝ ի՞նչ է անում եկեղեցին: Նա սպասարկում է մեր առօրյա կյանքի այն դրվագները, որոնք այս կամ այն կերպով ունեն կրոնական բովանդակություն: Ոչ ոք չի գնում քարոզ լսելու: Եկեղեցու դերը մնում է շատ համեստ, նա այնքան էլ ագրեսիվ չէ, որ կարողանա աղանդների դեմ լինել»: