Իրանը պատրաստ է իր սահմանին մոտենալու դեպքում հարվածել «Իսլամական պետության» զինյալներին

The Daily Star-ի փոխանցմամբ` Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել «Իսլամական պետության» վրա, եթե խմբավորման զինյալները մոտենան երկրի սահմաններին: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը.

«Եթե «Իսլամական պետության» ահաբեկիչները մոտենան մեր սահմաններին, մենք նրանց կհարվածենք իրաքյան տարածքի խորքում: Մենք նրանց թույլ չենք տա մոտենալ մեր սահմաններին»:

ԱՄՆ-ի ավիացիան Իրաքի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին հարվածներ է հասցնում ընթացիկ տարվա օգոստոսի կեսից: Նրա հետ միասին ռմբակոծությունենրին մասնակցում են նաև Ֆրանսիան, Բելգիան, Նիդերլանդները, Դանիան ու Մեծ Բրիտանիան:

Սեպտեմբերի 23-ից ԱՄՆ-ն արաբական հինգ երկրի (Բահրեյն, Կատար, Սաուդյան Արաբիա, Հորդանան ու ԱՄԷ) աջակցությամբ սկսել է Սիրիայում հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին:

Տեսանյութեր

Լրահոս