
Ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին

Երեկ Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Տողի արվեստի դպրոցի ու Ստեփանակերտի մանկա-պատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների կերպարվեստի, կոլաժային արվեստի շուրջ 40 աշխատանքներ։
Հայազգի կինոռեժիսոր, հասարակական եւ մշակութային գործիչ Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջոցառումը նախաձեռնել են ՀՀ ազգային ժողովը եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ եւ ԼՂՀ ավագ դպրոցական տարիքի երեխաների շրջանում անց է կացվել նման հմտություններ ունեցող երեխաների նախնական ընտրություն։ Երեխաների համար կազմակերպվել են մշակութային ճանաչողության ու ավանգարդ արվեստի ընկալման հմտությունների ուսուցում։, ինչպես նաեւ տարբեր հանդիպումներ ու այցելություններ։
Միջոցառման աշխատանքներից գնահատող հանձնախումբն ընտրել է 7 աշխատանք, որոնք կցուցադրվեն ՀՀ Ազգային ժողովում նախատեսվող ցուցահանդեսի ընթացքում։