ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հայ ժողովուրդը լինելով ստեղծարար և խաղաղ ժողովուրդ, դրսևորելով անօրինակ համախմբում և կամք իր համար օրհասական և կենսական իրադարձությունների ժամանակ, երբևէ կողմնակից չի ելել բռնության կամ պատերազմի: Բայց և չի հանդուրժել որևէ ոճրագործություն` ուղղված իր ազգային, հոգևոր և բարոյական արժեքներին: Եվ պատահական չէ, որ նրա խիզախ որդիների ձեռքով արդարացի դատաստանի են արժանացել էնվերները, թալեաթները, ջեմալները…
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ի տարբերություն դեղորայքի, ավտոմեքենաների, սերմնացուի, մսամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների՝ շաքարավազի հումք ներմուծողները… իսկ, ավելի ճիշտ, ներմուծողը առաջիկա 10 տարում իր վրա չի կրի ԵՏՄ անդամակցության ծանր բեռը:
«Իշխանության ներկայացուցիչները հերքում են, որ մաքսակետ չի լինի, բայց որևէ հիմնավորում չեն տալիս, թե ինչու չպետք է լինի: Այն հիմնավորումները, որ ներկայացվեցին Աստանայում մայիսի 29-ի հանդիպման ժամանակ, շատ հստակ էին, և այդ պահանջից կամ առաջարկությունից ելնելով՝ որևէ բացատրություն չտրվեց և չի տրվել մինչ հիմա: Այժմ այս փաստաթղթից պարզ երևում է, որ եթե ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սահմաններով է ընդունվում ՄՄ, դա նշանակում է, որ մաքսակետ պետք է դրվի»,- ասաց Վ. Խաչատրյանը:
«Քաղաքական մարած աբլիգացիաները անցել են կոռեկտության բոլոր սահմանները: Սա աղբանոց չէ, դա քննադատություն չէ, վիրավորանք է, դա հայ տղամարդուն վայել բան չէ հայհոյանքներով խոսելը: Եթե տեր են փնտրում, ապա մեր բոլորի տերը մեկն է` մեր տեր Աստվածն է: Միգուցե իրենց տերը սատանան է, ու եթե ժողովուրդը պետք է մեկին հայհոյի, ապա միայն սատանային ու նրա լակոտներին, որոնք են այդ ասածի քաղաքական «պապա»-ն, հովանավորն ու նրանց հետեւորդները»:
այաստանում արդեն երկրորդ «Շող» ցերեկային կենտրոնի բացումն է կատարվել. «Առաջինը բացվել է Երևանում՝ Նորք համայնքում, երկրորդն արդեն բացվել է Վանաձորում, և հստակ նշել են, որ համայնքահենք կենտրոններ են նրանք ստեղծում, և Վանաձորի «Շող» ցերեկային կենտրոնի ղեկավարի խոսքով՝ կարևոր են համարում սոցիալապես անապահով երեխաների և այն երեխաների ընդունումը կենտրոն, որոնք դասերից հետո զբաղվելու բան չունեն: Նրանք երեխաներին բերում են իրենց կենտրոն, անում են իրենց դասերը, պարապում են տարբեր պարապունքներ, լեզուներ»:
Ակտիվիստ Վարդգես Գասպարին համացանցում տեսանհութ է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 25-ին ոստիկանները ներխուժել են իր բնակարան և բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ քննարկել հայկական երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցությանն առընչվող հարցեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` այսուհետ եթե ինչ-որ մեկը դուր չգա Սուրիկ Խաչատրյանին կամ նրա մերձավորներին, նրան կարող են սպանել և կրկին անպատիժ մնալ:
«Արդեն ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շրջանակների կառուցման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, նկուղային հարկի հատակի երկաթբետոնյա սալի կառուցման, ներքին հարդարման և դրենաժի կառուցման աշխատանքներ»:
«Ուկրաինական գունավոր հեղափոխության և Վրաստանի գունավոր հեղափոխության ժամանակ ակտիվորեն մասնակցել են խարիզմատիկ աղանդները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի 10-ին պետք է ստորագրվի Մաքսային միության պայմանագիրը՝ կրոնական կառույցները նույն ձևով Հայաստանին աչքաթող չեն արել և անցյալ ամսվանից ակտիվորեն սկսել են աշխատել»,- ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նախկին բռնցքամարտիկ, Ներքին Դվին գլուղի բնակիչ Արթուր Զադոյանը հոգնել է դատական քաշքշուկներից, սակայն հույսը չի կորցնում, որ դատարանում այնուամենայնիվ արդարությունը կվերականգնի:
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով 2013թ. նախագահական ընտրություններին, ասաց, թե ինքը դեռևս այն ժամանակ ասել էր, որ Ամերիկայի եկեղեցիներից մեկը՝ Ավետարանական եկեղեցին և Ավետարանչական ընկերակցությունը, ակտիվորեն ֆինանսավորում են նախագահի թեկնածուներից մեկին:
Պաշտպանության նախարարությունը Մարզահամերգային համալիրի շուրջ բարձրացած աղմուկին որևէ կերպ չի արձագանքում` ոչ հերքելով և ոչ էլ հաստատելով մամուլում տարածված լուրերը:
Հոսնի Մուրբարաքի գործը կազմում է 160.000 էջ, իսկ ներկա դրությամբ մշակված է դրանց միայն 60 տոկոսը:
ՀՀ Նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Նա նաև նշեց, որ պետք է հանդիպեն Վաղարշ Աբրահամյանի հետ ու զրուցեն կատարվածի մասին, իսկ երբ լրագրողները ցանկություն հայտնեցին ներկա գտնվել այդ հանդիպմանը, նա ասաց հետևյալը. «Բաց խոսակցության դեպքում մարդը կարող է բաց չասի, թե ինչու է այդպես վարվել»:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ու նրա արաբ դաշնակիցները վերջին ռմբակոծությունների ժամանակ հարվածել են «Իսլամական պետության» նավթային սարքերին:
Գիրքը վաճառքում հայտնվելուց գրեթե մեկ ամիս անց վաճառվել է 442.000 օրինակ, ինչը Տրիերվեյլերին բերել է մոտ 1.3 միլիոն եվրո:
Ինչպես Սյունիքում դիմավորեցին վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), դիտեք առանց մեկնաբանության:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները:
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ժիրինովսկին այցելել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձան և ծաղկեպսակ է դրել նրա գերեզմանին:
«Ավելի շատ աշխատանքային մակարդակի բանակցային գործընթաց է հարկավոր, որպեսզի մշակվեն բոլոր տեխնիկական հարցերը, ոչ թե ամենակարևորները, այլ տեխնիկական հարցերը: Հենց դրան ենք մենք ձգտում, որպեսզի ստեղծենք ֆորմալ բանակցային ինչ-որ գործընթաց` ավելի հաճախ»:
Կատալոնիայի խորհրդարանը հանրաքվեի մասին օրենքն ընդունել է սեպտեմբերի 19-ին:
Որոշումը սխալ է, որովհետև բոլոր դեպքերում, եթե համալիրը կրում էր Դեմիրճյանի անունը, այն պետք է պահպանվեր, քանի որ նա իսկապես մեծ ջանքեր թափեց, որ այդ համալիրը լինի: Անկախ այն բանից, որ ես բացարձակապես չէի ողջունում համալիրի այդտեղ կառուցվելը, ամեն դեպքում, եթե անվանափոխություն են անում, ապա պետք է պատճառաբանեն, բացատրություն տան, թե` ինչու:
Վրացերեն կարող են սովորել 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ դասարանների աշակերտները:
Այդ որոշման օգտին քվեարկել է 524 պատգամավոր, իսկ դեմ` 43-ը:
SHAMSHYAN-com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ֊հետախուզական գործողությունների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, բացահայտել են սեպտեմբերի 23֊ին Նաիրիի վարչական տարածքում խոշոր չափի գողության դեպքը։