Վթար՝ Արարատի մարզում. կան տուժածներ
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածում (25-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 OP 820 պ/հ (վարորդ Վ. Հ.-ն, ծնվ. 1989թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VA 176 պ/հ (վարորդ Գ. Բ.-ն, ծնված 1992թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ.Բ.-ն և ուղևոր Գ Հ.-ն (ծնվ.1996թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ Վ.Հ.-ն՝ «Էրեբունի» ԲԿ, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Ողևոր Գ.Հ.-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ Գ.Բ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել՝ ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն