
Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը որդի են ունեցել (լուսանկարներ)

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը եւ Russia Today-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին որդի են ունեցել եւ անվանակոչել հայկական անունով՝ Բագրատ:
Պարբերականը հիշեցնում է, որ օգոստոսին հայտնի էր դարձել, որ Տիգրան Քեոսայանն ու նրա կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան որոշել են 21 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել: Նշվում է, որ արտաքուստ աստղային զույգը ոչ մի խնդիր չուներ, նրանք համատեղ ներկայանում էին միջացառումների եւ դաստիարակում երկու դուստրերին, որոնցից կրտսերը չորս տարեկան է: Սակայն պարզվում է, որ նրանք արդեն մեկ տարի միասին չէին: