Մաստակի սարսափելի ազդեցությունը. 6 փաստ
Վերջին տասնամյակում բազմաթիվ հետազոտություններ են կատարվել մաստակի օգտակարությունը կամ վնասակարությունը պարզաբանելու համար: Ձեզ ենք ներկայացնում փաստեր այս սովորության մասին. հիշե՛ք դրանք հաջորդ անգամ Zdorovieinfo.ru կայքին:
Կարծիք կար, որ ուտելուց առաջ մաստակ ծամելը օգնում է խափել ստամոքսին և սովորականից քիչ ուտել, սակայն պարզվում է ընդհակառակը` մաստակը նպաստում է ավելի շատ և անառողջ սնունդ ուտելուն:
Քունք-ստորինծնոտային հոդի համախտանիշ
Ցանկացած մկանի ծանրաբեռնումը կարող է հանգեցնել խնդիրների: Անընդհատ մաստակ ծամելը կարող է առաջացնել քունք ստորինծնոտային հոդի համախտանիշ, որի ախտանիշն է ցավը ստորին ծնոտը գանգին միացնող հոդում, ծամիչ մկաններում, ծնոտում:
Դեֆեկացիայի հետ կապված խնդիրներ
Գրգռված աղու համախտանիշը աղեստամոքսային համակարգի խանգարում է, որը դրսևորվում է կծկումային ցավերով ու կղանքի փոփոխություններով: Մաստակը նպաստում է հավելյալ օդի կուտակման, ինչը պատճառ է դառնում մետեորիզմի և որովայնի ցավերի: Ավելին, մաստակի արհեստական քաղցրացնող նյութերը կարող են դիարեայի պատճառ դառնալ:
Ատամների քայքայում
Փորձելով ձերբազատվել վերը նշված խնդրից, ծամում եք մաստակ ոչ թե արհեստական քաղցրացնող նյութերով, այլ շաքարով և արդյունքում կարիես եք ձեռք բերում:
Դուք ոչխարի կենսագործունեության արդյունք եք ծամում
Լանոլենը կոսմետիկ միջոցներում և մաստակում առկա նյութ է, որը փափկություն է ապահովում: Սա իհարկե վատ չէ, սակայն այս դեղին ոսկանման նյութը ոչխարների ճարպագեղձերի արտազատուկն է: Այն ստանում են ոչխարի բուրդը հատուկ ճզմիչով անցկացնելով:
Սնդիկ օրգանիզմում
Ատամի արծաթե պլոմբը, որը հայտնի է որպես ամալգամ պլոմբ, կազմված է սնդիկի, արծաթի և արճճի խառնուրդից: Մաստակը կարող է անջատել սնդիկը ձեր պլոմբից: Սնդիկի բարձր մակարդակը օրգանիզմում առաջացնում է նյարդաբանական խնդիրներ: Պլոմբից անջատված սնդիկի փոքր քանակը Ձեզ հավանաբար չի վնասի, սակայն ինչու՞ ռիսկի դիմել: