
Գյուղատնտեսական համատարած հաշվառում`զուտ վիճակագրական նպատակով (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Հոկտեմբերի 11-31-ը հանրապետությունում կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում: Այն տեղի կունենա զուտ վիճակագրական նպատակով տասը տարին մեկ անգամ: Տվյալները կհավաքագրվեն գյուղատնտեսական մթերք արտադրողների անմիջական հարցմամբ՝ հարցաթերթերի լրացման միջոցով: Գործընթացը կիրականացնեն հաշվարարները: Վերջիններս հոկտեմբերի 5-ից կանցնեն համապատասխան վերապատրաստում: