«Ու՞ր գնամ, ի՞նչ անեմ, ոչ վառելիք եմ կարողանում ձեռք բերել, ոչ նորմալ սնունդ, դպրոցական երեխաներիս հոգսերը հազիվ եմ կարողանում հոգալ, մենակ աղքատության նպաստով, աշխատանք չունեմ, ասում են՝ դուք արդեն վաղուց 30 տարեկան չեք: Եթե տարիքս արդեն 40 է, ապա պետք է գնամ մեռնե՞մ»:
Հայաստանի Հանրապետության և Երկրապահ կամավորականների միության օրհներգերով ու հոգևորականի օրհնության խոսքով մեկնարկած հանդիսավոր նիստին մասնակցել են ինչպես զոհված ազատամատիկների հարազատներ, այնպես էլ Կոտայքի մարզպետարանի և Երկրապահ կամավորականների միության վարչության ու մարզային կառույցի ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ և հյուրեր տարբեր բնագավառներից:
Հանրապետությունում գործող շուրջ 300 ձկնաբուծական տնտեսությունների գրեթե 90%-ը կենտրոնացված է Արարատյան հարթավայրում, որոնք օգտագործում են Արարատյան արտեզյան ավազանից օգտագործվող ջրային պաշարների գերակշիռ մասը։
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանn այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը: Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: Խոսելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին՝ նախարարը նշել է, որ այն ունի դարերի պատմություն, երբ երկու եղբայրական ժողովուրդ միասին մասնակցել են ազատագրական պայքարին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Մանանդյան փողոցի թիվ 1/2 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Նաիրա Բ.-ին:
ՕԵԿ հրավիրած ԱԺ արտահերթ նիստը քիչ առաջ տապալվեց՝ քվորումի բացակայության պատճառով: ՀՀԿ-ականները, ինչպես առավոտյան հայտարարել էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բոյկոտեցին նիստը: Ներկա էին ընդամենը 32 պատգամավորներ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում ապահովված չէ, թեև 3 ժամվա ընթացքում կարող են քվորումը հավաքվել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է 8 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Բավարար չգնահատելով տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է ուժեղացված հսկողություն սահմանել և գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:
Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ կազմակերպում է առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս՝ բարելավելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը, հաղորդեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:
Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած սպանության և մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Ավետ Միքայելի Օհանջանյանի նկատմամբ (լուսանկարում):
Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արձակած արկերն ընկել են Թուրքիայի տարածքում:
Նա մի շարք ռեկորդներ է գրանցել, որոնք իրենց տեղն են գտել Գինեսի ռեկորդների գրքում:
Հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 75-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքներն ստացել է 3 օր առաջ, Վանաձորի գյուղատնտեսական շուկայում վայր ընկնելու հետևանքով:
Համաձայնագիրը ստորագրվելու է Քաբուլի նախագահական նստավայրում:
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:
Եվտուշենկովին տնային կալանք տալը մտահոգել էր ռուս օլիգարխներին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը:
Երևանի Պետական Համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս Նունե Գյոկչյանը այսօր հեռացվել է աշխատանքից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն պետ Կարեն Գրիգորյանը:
Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալ 2015 թվականի հունվարի 2-ից:
Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի անժամանակ մահվան մասին:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Նիկոլայ Պ.-ն և հայտնել, որ Չարենցավանի նոր գերեզմանատանն իրեն դանակահարել են:
«Ես չեմ ասի, դա հասարակական կարծիք է, որովհետև ես հանրաքվե չեմ անցկացրել: Կան տարբեր կարծիքներ՝ դրական կարծիքներ, պասիվ կարծիքներ, խիստ բացասական կարծիքներ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով դիտարկումը, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին հանրության կարծիքը խիստ բացասական է:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։
Այն տեղի կունենա վաղը:
«Խորհուրդ Ձեր տանը տվեք: Դուք ներողություն պետք է խնդրեիք այս հանցագործության համար»,- Փոստանջյանին հակադարձեց Սուքիաս Ավետիսյանը:
Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հնարավորությունը, փոխադարձ առևտրի ներգրավումը:
Այս մասին այսօր հայտնել է հանրապետության նախագահի աշխատակազմը:
Սևանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի պետ Մանուշ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Էրդողանը պատմել է, որ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու ժամանակ Նյու Յորքում վիթխարի հերթեր է տեսել Apple-ի խանութի մոտ: