Մակեյանի մեկնաբանությամբ`Նիկոլայ Ռիժկովը ժամանակին եղել է խորհրդային գերտերության երկրորդ դեմքը և նա այսօր էլ չի փոխվել իր հոգեվիճակով, այսինքն` նույն ձևով սպասարկում է ներկայիս գերտերության շահը:
Նոյեմբերի 3-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը խորհրդարանում քվեարկության դնելու դեպքում դրան դեմ կարող է քվեարկել լավագույն դեպքում 7 պատգամավոր, այսինքն` խորհրդարանի մոտավորապես 5 տոկոսը կամ մի փոքր ավելի: Շա՞տ է սա, թե՞ քիչ: Եթե մի պահ պատկերացնենք, որ այս հարցը դրվեր համաժողովրդական քվեարկության, ապա արդյունքները կարող էին շատ քիչ չափով տարբերվել հօգուտ դեմի: Բայց այդ տարբերությունն այնպիսին չէր լինի, որպեսզի հնարավոր լիներ ասել, որ խորհրդարանը գոնե այս հարցում չի արտահայտում հանրային տրամադրությունները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1972 թ. ծնված Կարինե Մ.-ն, որը հոկտեմբերի 30-ին ներկայացել է բաժին, խոստովանել կատարածն ու ներկայացրել գողոնը:
«Այսօր «Այբ» և «ԹՈւՄՈ» դպրոցներն իրենց կենտրոններն են ստեղծում Դիլիջանում, Գյումրիում, Արցախում։ Մենք աջակցում և մասնակցում ենք այդ գործընթացներին և աշխատում ենք չկենտրոնանալ Երևանի վրա։ Մեր նպատակն է ապակենտրոնացումն այն իմաստով, որ մարդիկ ոչ միայն չարտագաղթեն Հայաստանից, այլև չլքեն իրենց բնակավայրերը։ Հիմնականում ինչպե՞ս է ստացվում, որ մարզերից բնակչությունը տեղափոխվում է Երևան։ Ծնողը գիտի, որ դպրոցում մեկ ուսուցիչը կարող է միանգամից հինգ առարկա դասավանդել և ցանկանում է հուսալի կրթություն իր զավակի համար։ Մենք չենք կարող ամեն մարզում մեկ «Այբ» բացել, բայց կարող ենք ամեն շաբաթ ապահովել, որ «Այբի» մաթեմատիկայի ուսուցիչն օնլայն դաս վարի մարզային դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների հետ», – ասաց պարոն Ենգիբարյանը։
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Վրացյան փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Դավիթ Ս.-ին:
«Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել. Ղրիմը պատմականորեն ռուսական հող է»,- ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում նման հայտարարություն էր արել միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
«Շիրակ կենտրոն»-ը ներկայացնում է տնակային ավաններում աշխատակիցների բարեգործական շրջայցերի ընքացքում կատարած լուսանկարների ծաղկաքաղը:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ավտոմեքենա:
Վերջին շրջանում գայլերի և արջերի ակտիվացում է նկատվում. նրանք հարձակվում են գյուղական համայնքների վրա և լուրջ վնասներ հասցնում ընտանի կենդանիներին՝ հատկապես ոչխարներին: Այս երևույթի դեմ պայքարելու նպատակով սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը որոշել է գայլերի որսի համար Բնապահպանության նախարարությանը 20 միլիոն դրամ տրամադրել՝ 200 գայլ որսալու համար, յուրաքանչյուր սպանված գայլն արժե 100 հազար դրամ: Այս որոշումից անմիջապես հետո սկսվեց գայլերի որսը, իսկ բնապահպաններն էլ իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ ասելով, որ դադարեցնեն գայլերի սպանդը՝ պնդելով, թե նման կերպ չեն կարգավորում խնդիրը:
Նրա խոսքով՝ Երկրապահ կամավորական միությունը այն կառույցն է, որն իրենցից էլ առավել է. «Որովհետև իրենց երկրապահ դառնալու թույլտվությունն իրենց ծնողներն են իրենց տալիս: Ոչ թե իրենք են դիմում գրում, այլ իրենց ծնողներն են գրում, որ ուզում ենք, որ մեր երեխան դառնա երկրապահ կամավորական պատանի»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի հետնամասում, հոսանքի սնուցման կետի սյան տակ, զենք-զինամթերք է թողնում:
«Այ մարդ, Գագիկ Ծառուկյանը թող իրա գործով զբաղվի»,- այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանը կդառնա նախագահ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ Նարինե Տիգրանյանն ու Սոնա Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ս.Օհանյանը նշեց, որ նորից լարված վիճակ է սահմանում. «Այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է, եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի մեր երկու երկրների միջև, դրանից հետո մնացած հաջողությունները կլինի»:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքից ներքև ավտոմեքենա է շրջվել և հնարավոր է՝ մահացած մարդ լինի:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ այդ դեպքում միջազգային կառույցները կդատեին մեզ, նա այսպես արձագանքեց. «Բռնելուց շա՞տ էին իմանալու որ: Բա էդ երեխա սպանելուց միջազգային կառույցները խի՞ բան չեն անում»:
«Բաղդատում էլ խուրմա կա: Ինչ ուզում է՝ թող դառնա, էդ իրա խնդիրն ա: Ուզում ա… շատ մարդ ա շատ բան ուզում: Գագիկ Ծառուկյանը սաղ կյանքում իշխանություն է եղել, այդ ո՞ր օրվանից դարձավ անիշխանություն»:
Աշնանը և ձմռանը կողոպտիչների թիրախ են դառնում կանանց պայուսակները:
Անկարան հուսով է, որ Ֆրանսիան տվյալ հարցում կլինի արդարության կողքին:
Ընդդիմությունը պահանջում էր, որ այդ հարցը դրվի հանրաքվեի:
Շիրակի մարզի Երազգավորս համայնքում լուսաբացն այսօր ոչ սովորական էր: Գյուղացիները, թողնելով առօրյա գործերն ու հոգսերը, մեկ վայրում էին հավաքվել:
100 գերխոշոր կազմակերպություններից 19-ն այս տարվա առաջին 9 ամիսներին նվազեցրել են բյուջե վճարված հարկերը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Քարտեզի վրա մեկ հայացք նետելը բավական է` հասկանալու համար, որ Ռուսաստանը Եվրոպայում մեր մեծ հարևանն է:
Samsung GALAXY Note 4-ի չափերն են` 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GALAXY Note 4-ն օժտված է 2560 x 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AMOLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որը microSD-ի միջոցով ընդլայնվում է ևս 128 ԳԲ-ով:
2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը հետախուզական ծառայությունների գործունեության վրա ծախսել է 67.9 միլիարդ դոլար:
Քրեական աշխարհում հայտնի Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այս միասն 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: