Բաժիններ՝

Երազգավորսցիները 2 գայլ են խփել

tsayg.am-ը գրում է.  Շիրակի մարզի Երազգավորս համայնքում լուսաբացն այսօր ոչ սովորական էր: Գյուղացիները, թողնելով առօրյա գործերն ու հոգսերը, մեկ վայրում էին հավաքվել: Առիթը կար՝ գյուղում գայլերն էին հյուրընկալվել ու իրենց համար ճոխ հյուրասիրություն կազմակերպել: Դաշտում արածող հորթը գայլերի հարձակման զոհ էր դարձել: Երազգավորսցիներն էլ հաշվեհարդար էին եղել՝ երկու գայլ էին խփել: Սակայն որսորդը ևս մեկին է նկատել, որը փախել է: Գյուղի բնակիչները գայլերի շատանալը սովորական են համարում ու կապում եղանակային պայմանների հետ: Ձմռանը, երբ կեր հայթայթելն ավելի է դժվարանում, գայլերն ավելի են ակտիվանում: Գյուղացիների համար վտանգը սրվում է, քանի որ դրանք գյուղամեջ ևս մտնում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930