Մանվել Գրիգորյան. «Դիվերսանտներին պետք է բռնեին՝ գնդակահարեին, որ դատ էլ չլիներ»
«Ես մի անգամ ասել եմ, էլի եմ ասում, դիվերսանտներին պետք է բռնեին՝ գնդակահարեին, որ դատ էլ չլիներ, եթե էդ մարդիկ անչափահաս երեխաների են բռնում, սպանում, ի՞նչ դատ դատաստան»- այսօր լրագրողների հետ զրույցում՝ խոսելով դիվերսանտների դատի մասին նման տեսակետ հայտնեց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ այդ դեպքում միջազգային կառույցները կդատեին մեզ, նա այսպես արձագանքեց. «Բռնելուց շա՞տ էին իմանալու որ: Բա էդ երեխա սպանելուց միջազգային կառույցները խի՞ բան չեն անում»:
Լրագրողներից մեկի նկատառմանը, թե՝ ասում են դուք գերիներին լավ եք վերաբերվել, Մ. Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Այո, այո, լավ եմ վերաբերվել: Բա մարդը ինչի՞ համար է: Մեր ուժեղությունը դրա մեջ է»:
Հարցին՝ Ղարաբաղի հարցի հետ կապված ի՞նչ եք մտածում, նա պատասխանեց. «Ես չեմ մտածում, ես 25 տարի առաջ գործել եմ, ու գործը փակել եմ: Թե ով ինչ է մտածում, թող մտածեն: Ես Ղարաբաղի գործը վաղուց ավարտել եմ»:
Հարցին՝ եռյակի շարժումներին հետևո՞ւմ եք, Մ.Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Մեկը լինի մեզ հետևի, ես ի՞նչ գործ ունեմ իրենց հետևեմ»:
Հարցին էլ՝ սահմանների վրա զադում են դրանք, նա ասաց. «Ո՞նց չի ազդում, ոնց կարող է ձեր տանը կռիվ լինի քո վրա չազդի»: