
Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Գեղարքունիքի մարզում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ավտոմեքենա. 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի, 1-ը՝ երթևեկության ընթացքում վթարային իրավիճակ էր ստեղծել:
Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 13 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
ՀՀ Ոստիկանություն