Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ-ը ՌԴ-ին կոչ է արել օգտագործել սեփական հնարավորությունները` կապված Ուկրաինայի հետ

Գերմանական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի իր հնարավորությունները, որպեսզի գործերով ամրապնդի Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը.

«Քարտեզի վրա մեկ հայացք նետելը բավական է` հասկանալու համար, որ Ռուսաստանը Եվրոպայում մեր մեծ հարևանն է: Մեր շահերից է բխում հնարավորության դեպքում արևելյան այդ մեծ հարևանի հետ լավ, կառուցողական հարաբերություններ պահպանելը:

Վերջիվերջո, Ռուսաստանի ձեռքերում է գտնվում որոշումն այն մասին, թե նա ինչ հարաբերություններ է ցանկանում ունենալ մեզ հետ»: Գերմանիայի արտգործնախարարը Մոսկվային կոչ է արել գործերով ամրապնդել Ուկրաինայի միասնության իր ճանաչումը, ինչի մասին նշված է մինսկյան պայմանավորվածություններում.

«Եթե Ուկրաինայի միասնության իր ճանաչումից հետո Ռուսաստանը կատարեր կոնկրետ գործողություն ու իր հնարավորություններն օգտագործեր մինսկյան պայմանավորվածությունների լիարժեք օգտագործման համար, ապա դա կլիներ կարևոր քայլ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս