Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Նոյեմբերի 1-ին ԿԲ նախագահը մասնակցելու է ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի միության և Global Association of Risk Professionals (GARP)-ի համատեղ կազմակերպվող «Բանկային գործունեության բարելավման ճանապարհները» թեմայով կլոր սեղան սեմինար-խորհրդակցությանը: