Բաժիններ՝

Երեխան դեռ դպրոցից պետք է իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս և ուր է գնում. Մանվել Գրիգորյանը՝ հիշում է Վազգեն Սարգսյանի խոսքը (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում Պատանի երկրապահ ակումբի ձևավորման և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց մեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:

«Երկրապահների 3-րդ համագումարի ժամանակ մեր Սպարապետը իր ելույթում ասաց՝  երեխան դեռ դպրոցից պետք է իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս և ուր է գնում: Այսօր կրթության և գիտության նախարարության, պաշտպանության նախարարության և երկրապահների միության հետ համատեղ փորձեցինք իրականացնել սպարապետի գաղափարախոսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահ կամավորականների միություն հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Երկրապահ կամավորական միությունը այն կառույցն է, որն իրենցից էլ առավել է. «Որովհետև իրենց երկրապահ դառնալու թույլտվությունն իրենց ծնողներն են իրենց տալիս: Ոչ թե իրենք են դիմում գրում, այլ իրենց ծնողներն են գրում, որ ուզում ենք, որ մեր երեխան դառնա երկրապահ կամավորական պատանի»:

Նա նշեց, որ ձեռնարկը լինելու է դպրոցներում: Նրա խոսքով՝ այդ ձեռնարկը մի փոքրիկ բրոշյուր է, որի նպատակն այն է, որ երեխաները հայ մարդու բարոյականությունն իմանան: Գեներալը կարծում է ՝ այն, ինչ զետեղված է այդ ուղեցույցի մեջ, շատ կարևոր է. «Գիրքը 6 ամսից ավել ուսումնասիրվել, քննարկվել է փորձագետների, մասնագետների կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս