Փրկարարները 1 օրում 7 փակ դուռ են բացել
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Վազգեն 1-ին փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի 2-րդ հարկի բնակարանից ջրալցվում է 1-ին հարկերից մեկի բնակարան. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ջրի հոսքը դադարեցվել է «Կենտրոն-1» համատիրության աշխատակիցների կողմից: