Թուրքիան մշտապես ձեռք է մեկնել` Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.

«Թուրքիան մշտապես ձեռք է մեկնել` Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար, սակայն, դժբախտաբար, Հայաստանը երբեք չի պատասխանել փոխադարձությամբ:

Թուրքիան 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, շարունակում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհն իմանա այդ իրադարձությունների իրական ճշմարտությունը: Անկարան հուսով է, որ Ֆրանսիան տվյալ հարցում կլինի արդարության կողքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930