Samsung Galaxy Note 4-ը Հայաստանում է

Samsung Galaxy Note 4-ը Հայաստանում է

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Samsung/Mobile Centre վաճառասրահում «Samsung» ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 1-ին:

Չորս տարուց ավելի է, ինչ «Samsung Electronics»-ն առանձնանում է նորաձևությունն ու նորարար տեխնոլոգիաները համադրելու կատարյալ ունակությամբ: Ընկերությունը դարձել է պլանշետ-սմարթֆոններ արտադրող լավագույն ընկերությունը շուկայում, այլ կերպ ասած՝ շուկայի առաջատարը: «Samsung Electronics» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը ներկայացրեց հեռախոսի տեխնիկական և դիզայներական առանձնահատկությունները: Հաճախորդների ժամանակակից կենսակերպին համապատասխանելու համար GALAXY Note 4-ի դիզայներները ձևավորման մեջ օգտագործել են ժամանակակից շեշտադրումներ՝ ստեղծելով մետաղական շրջանակով և բարձրակարգ կաշվե տեսք ստացած ետնամասի պատյանով սմարթֆոն: Ոգեշնչված թղթե նոթատետրի պատմությամբ՝ GALAXY Note 4-ը նախատեսված է օգտատիրոջ ամենաթանկարժեք հուշերը ու մտքերն ապահով և մշտապես հասանելի պահելու համար: Նորացված բազմապատուհան աշխատանքի համակարգն ապահովում է առավել արագ և հարմարավետ աշխատանք:

Samsung GALAXY Note 4-ի չափերն են` 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GALAXY Note 4-ն օժտված է 2560 x 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AMOLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկանի Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որը microSD-ի միջոցով ընդլայնվում է ևս 128 ԳԲ-ով:

Samsung GALAXY Note 4-ը համալրված է օպտիկական կայունացման խելացի համակարգով և կրկնակի լուսարձակիչ դիոդային ֆլեշով հագեցած 16ՄՊ հիմնական և 3.7 ՄՊ լայնանկյուն տեսաապակիով դիմային տեսախցիկներով: Սմարթֆոնն աշխատում է նաև 4-րդ սերնդի ցանցում (LTE): Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

GALAXY Note 4-ը համալրված է մարտկոցի արագ լիցքավորման համակարգով, ինչը թույլ է տալիս սմարթֆոնը լիցքավորել 0%-ից մինչև 50%` ընդամենը 30 րոպեում, և 0%-ից մինչև 100%` ընդամենը 100 րոպեում:

Smart OIS համակարգը նվազեցնում է նկարահանման պահին տեսախցիկի ցնցումներն և պատկերը մշտապես պահում է ֆոկուսի կիզակետում՝ ապահովելով հստակ և պարզ լուսանկար: Այս հատկությունը հատկապես օգտակար է ցածր լուսավորության պայմաններում լուսանկարահանելիս կամ պատկերը շատ խոշորացնելիս:
Սմարթֆոնի S-Pen գրիչն ամբողջապես դեկորացված է: Օգտագործեք Ձեր S-Pen-ը տարբեր հավելվածներից միաժամանակ բազմաթիվ տեքստեր և պատկերներ ընտրելու համար: Samsung GALAXY Note 4-ն օժտվել է բազմաթիվ ցուցիչներով, սակայն ընկերությունում իսկական նորամուծություն են համարում ուլտրամանուշակագույն ճառագայթման ցուցիչը, որը սմարթֆոններում առաջին անգամ է կիրառվում: Samsung GALAXY Note 4-ը հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն ու վարդագույն գունային տարբերակներով:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաև Galaxy Gear S խելացի ժամացույցը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի տարեվերջին: Այն առաջինն է իր տեսակի մեջ, ժամացույցի մեջ հնարավոր է տեղադրել SIM քարտ, ինչպես հեռախոսի մեջ: Այս ժամացույց-հեռախոսով կարելի է զանգեր կատարել, SMS գրել, չափել սրտի զարկերը, սակայն, ի տարբերություն նախորդ մոդելների, այն ամբողջովին անկախ կլինի ձեր սմարթֆոնից և կծառայի` որպես ավտոնոմ սարք:
Ի դեպ, «Samsung Electronics»-ը դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ կգնեն GALAXY Note 4, կստանան Samsung Level Box Mini բարձրախոսը` որպես նվեր:

R

Բաժնի նյութերի ընտրանի

Գովազդ

Փոխարժեք

USD
480.73
+0.80
GBP
677.44
-2.38
EUR
537.12
+0.13
RUB
6.92
-0.17

Ցուցանիշներ

  • Վարկերի միջին տոկոսադրույք0
  • Ավանդների միջին տոկոսադրույք0
  • Սպառողական գների ինդեքս0
  • Ոսկու գին0
ԱմենաընթերցվածՕրվաՇաբաթվաԱմսվա
ԱԺ ամենահարուստ պատգամավորները
  • 1
    Գագիկ Ծառուկյան
    $134.2 միլիոն
  • 2
    Սամվել Ալեքսանյան
    $36.4 միլիոն
  • 3
    Հակոբ Գ. Հակոբյան
    $8.5 միլիոն
  • 4
    Գրիգոր Մարգարյան
    $6.1 միլիոն
  • 5
    Վահան Կարապետյան
    $5.0 միլիոն
  • 6
    Արայիկ Գրիգորյան
    $4.7 միլիոն
  • 7
    Գուրգեն Արսենյան
    $3.6 միլիոն
Տեսնել բոլորը