ԱՄՆ-ը վերջին 4 տարում սկսել է ավելի քիչ ծախսել հետախուզական գործունեության վրա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` 2010 թվականից 15 տոկոսով կրճատվել է այն բյուջետային միջոցների ընդհանուր ծավալը, որն ԱՄՆ-ը հատկացնում էր ռազմական ու քաղաքացիական հետախուզությանը:
2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը հետախուզական ծառայությունների գործունեության վրա ծախսել է 67.9 միլիարդ դոլար, ինչը 300 միլիոն դոլարով ավելին է, քան` նախորդ հաշվետու ժամանակահատվածում:
Միևնույն ժամանակ դա 15 տոկոսով ավելի պակաս է` համեմատած 2010 թվականի հետ: Փորձագետները ծախսերի այդ կրճատումը կապում են Իրաքում ռազմական գործողությունների ավարտի ու Աֆղանստանից զորքերի դուրս բերման հետ: