Բաժիններ՝

ՊՆ նախարարը՝ ադրբեջանցի դիվերսանտների դատավարության, սահմանի լարված վիճակի և Ն. Ռիժկովի հայտարարության մասին

«Ես գալիս եմ այն եզրահանգման, որ դատավարությունը գնում է միջազգային նորմերի համաձայն, և Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը՝ որպես ժողովրդավարական երկիր, նաև իր դատական իշխանության ձևավորման գործընթացքում առաջատարներից մեկն է, հատկապես՝ մեր տարածաշրջանում»,- այսօր նման տեսակետ հայտնեց  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝  Հանրակրթական դպրոցներում 2014-15 ուստարում Պատանի երկրապահ ակումբի ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց մեթոդական ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ՝ լրագրողերի հետ զրույցում՝ խոսելով ադրբեջանցի դիվերսանտաների դատավարության մասին:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի դիվերսանտները պարտադիր իրենց պատիժը մեր երկրում պետք է ստանան:

Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված անհետ կորածների ինֆորմացիայի փոխանակման մասին՝ նախարարն ասաց, որ այդ բնագավառում առաջընթաց ակնկալելը չափազանց դժվար է, քանի որ այս 2 երկրները միմյանց հետ շփվում են միայն միջազգային կառույցների միջոցով:

Ս.Օհանյանը նշեց, որ նորից լարված վիճակ է սահմանում. «Այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է, եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի մեր երկու երկրների միջև, դրանից հետո մնացած հաջողությունները կլինի»:

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի հարցին՝ վստա՞հ եք, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ է վստահել Ադրբեջանի իշխանությունններին և հակառակը, Ս. Օհանյանը պատասխանեց. «Վստահության ամրապնդման այսօրվա միջոցառումները վերաբերվում են ՀՀ սահմաններում և Արցախի սահմանադրորեն ընդունված սահմաններում մի քանի միջոցառումների իրականացմանը, որոնք զերծ կպահեն լարվածության մթնոլորտի ստեղծումից։ Դրանք հիմնականում դիպուկահարներին հետ քաշելն է, դիվերսիոն հետախուզական գործողությունների բացառելը և, անկասկած, միջազգային հետաքննությունների անցկացումը, որպեսզի բացահայտվի՝ որ կողմն է խախտողը: Իսկ ինչ վերաբերվում է վստահության մթնոլորտի ձևավորմանը երկրի ներսում, կարծում եմ, ամենաբուժիչը ժամանակն է»:

Հարցին՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ ոչ մի թիզ հող չպետք է տալ ադրբեջանցիներին, բայց բանակցությունների սեղանին դրված է 7 շրջանների վերադարձման հարցը, դուք՝ որպես գերատեսչության ղեկավար, որպես Արցախի հերոս, ի՞նչ եք մտածում, նախարարը պատասպանեց.

«Կարծում եմ՝ մեր հարցերի լուծման վերջնագծում երկխոսության պայմանների ստեղծումն է, և այդ պայմանների դեպքում՝ մենք պետք է կարողանանաք հիմնավորել այն իրավիճակը, որ այսօր գոյություն ունի, և յուրաքանչյուր փոփոխություն պետք է անկասկած ռազմական, փորձագիտական գնահատակաների արժանանա: Իսկ եթե Արցախին ինչ-որ վտանգ սպառնա, անկասկած, մենք յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»:

Լրագրողի հարցին՝ մեր թերացո՞ւմն է, որ ազգային հերոս Ռիժկովը Ղարաբաղի կարգավիճակը կասկածի տակ է դնում, պատասխան չունե՞ք նրան, ՊՆ նախարարն այսպես արձագանքեց.

«Պատասխան տվողները թող պատասխան տան նրան: Կարծում եմ՝ Ռիժկովի խոսքի մեջ էլ նշված է, որ իր ցանկությունն այն է, որ այդ տարածքները լինեն հայկական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս