Վերջինիս հաշվեհամարին որպես աշխատավարձ պարբերաբար փոխանցվել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր 8.180.000 ՀՀ դրամ գումար, որն էլ տարբեր բանկոմատներից կանխիկացնելով յուրացման եղանակով հափշտակել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին, մարվել՝ 23.45-ին: Այրվել են Մ.Ա.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ):
«Որպես նախաձեռնություն՝ Ազատության հրապարակում չենք լինելու, բայց շատ հնարավոր է, որ շարժման անդամներից մարդիկ լինեն այնտեղ, ոչինչ չենք կարող բացառել»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
«Անշարժ գույքի շուկան այն ոլորտներից է, որտեղ կարգավորումները դեռ այնպես չեն գործում, ինչպես հարկն է: Կարծում եմ՝ հիփոթեքային վարկավորման խստացված պայմանները եւ, ընդհանրապես, վարկավորումը, հնարավոր է, ավելցուկային է»,-ասել է Բերնանկեն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.08-ին, մարվել` 20.45-ին: Այրվել է Վ. Մ.-ին պատկանող վագոն-տնակն ամբողջությամբ մոտ 28 քմ մակերեսով:
Գիտնականները պարզել են, որ ուժային ծանրաբեռնվածություն պահանջող ֆիզիկական վարժությունները օգտակար են ոչ միայն մկանների, այլ նաեւ ուղեղի համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոսանքազրկումներ կլինեն:
Գլխավոր մրցանակին (Գրան պրի) արժանացավ Հայաստանից Նառա Կարապետյանն իր «Կարոտ» ֆիլմի համար, որտեղ պատմվում է լավ հեռանկար ունենալու երազանքով տարված երիտասարդների մասին:
Ինչպես գրում է «ПраймКрайм»-ը, նախօրեին Խակասիայից Մոսկվա է ժամանել բանտից նոր դուրս եկած 24-ամյա «օրենքով գող» Մաքսիո Ֆրանցուզովը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Ֆրանցուզ։
Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է՝ կազմակերպել նրանց հանդիպումը: Որոշ մարդիկ զգուշանում են չպարտվելու համար: Զգույշ խաղալով միանշանակ կպարտվես:
Վերահսկիչ պալատի աշխատանքի արդյունավետությունը տարեցտարի առավել ակնհայտ է լինում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այնպես չէ, որ ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքները, որ ուղարկվում են դատախազություն, անարդյունք են ավարտվում:
Որտեղի՞ց եք վերցրել, որ Ս. Խաչատրյանը հասարակության համար մերժելի կադր է: Ի՞նչ է, հասարակական ընդվզման ակցիանե՞ր եղան: Հասարակությունը դրա հանդեպ լրիվ անտարբեր է: Ֆեյսբուքյան քննակումներն ամենևին հասարակական դժգոհության դրսևորումներ չեն:
Ձիթապտղի յուղը, որ Հայաստանում հաճախ գործածում են գրեթե բոլոր ճաշատեսակները պատրաստելիս պարզվում է շատ օգտակար է սրտի աշխատանքի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը օգնում է սրտի մկանին ավելի արագ մղել արյունը, ինչը նպաստում է սրտի լավ աշխատանքին, նաև ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալությանը:
Այսպիսի «մասնագիտություն». ներկայանալ ոստիկան և սիրահար զույգերից դրամ շորթել:
Մի քանի ուսանողներ կարողացել են iPhone 5s սմարթֆոնի վրա ներբեռնել Android L Developer Preview օպերացիոն համակարգը և աշխատեցնել այն։
Այդ մարդուն կարող եմ ասել, որ նա սեւ ուժի քաղաքական գործիչ է: Նա զավթիչ է: Կարծում է, որ մշտապես կառավարելու է իր երկիրը: Բայց մարդիկ հավերժ չեն, եւ կյանքում ամեն ինչ ավարտվում է
2014 թ. սեպտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 6.75%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:
Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են կողոպուտը կատարած կնոջը և ժամը 18.00-ին բերման ենթարկել բաժին:
Վանաձորում անցած տարի հոկտեմբերի 12-ին դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ հոկտեմբերի 2-ին սկսված դատավարությունը Վերաքննիչ քրեական դատարանում առայժմ չի ավարտվել:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածումարտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,270,071 դոլար 407.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112.147,581 ԱՄՆ դոլար 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Երեւանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.45-ին, 1935 թ. ծնված Ռոզա Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ` 2 դատարկ պահունակով, ինքնաձիգի 4 դատարկ պահունակ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին և նրանց ուղեկցող անձանց:
Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Սիմոնյանը տեղում մահացել է:
Պայմանավորված սահմանային ռեժիմով և այլ հանգամանքներով հայկաձորցիները տևական ժամանակ է չեն կարողանում անասունների արոտը կազմակերպել հայ-թուրքական սահմանի երկայնքով ձգվող արոտներում:
Ընդունելության գործընթացը իրականացվում է անկախ ծնողների ֆինանսական կարողությունից և կուղեկցվի կրթաթոշակային լայնածավալ ծրագրով: Դպրոցում ուսման վարձը կազմում է 30 հազար ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների մեծ մասը հնարավորություն կունենա ուսանելու մինչև 100% կրթաթոշակով:
Թութքը և վարիկոզը մարդկությանը հայտնի առաջին ախտորոշված հիվանդություններն են, որոնք, ըստ հնէաբանների` առաջացել են այն ժամանակներից, երբ ի հայտ է եկել ուղղահայաց քայլող մարդը։ Թութքի բուժման հիմնական նպատակները երկուսն են` կոնսերվատիվ կամ թերապևտիկ և վիրաբուժական։ Թերապևտիկ բուժում կատարվում է մի քանի ուղղությամբ. համապատասխան սննդակարգ և ժողովրդական միջոցներ։
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ում իմ անդամությունը ոչ թե կասեցրել եմ, այլ այն առհասարակ դադարեցրել եմ հենց այն պատճառաբանությամբ, որ այս իրավապաշտպան ՀԿ կողմից դիտորդություն իրականացնելը այն գործընթացի նկատմամբ, որում ես մասնակից եմ, կարող է հանրության աչքում ստվերել թե’ այդ՝ դիտորդական գործընթացը, թե, իմ ընտրվելու դեպքում` մրցույթը եւ այն վարող մրցութային հանձնաժողովի գործունեությունը»,- ասում է Վահե Գրիգորյանը:
Գողություն կատարելու մեջ տանտերը կասկածում էր տանը շինարարական աշխատանքներ կատարող Դավիթին: