
Երկրաշարժ Քաջարան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 19.55-ին ՀՀ տարածքում` Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս, տեղի է ունեցել 2.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 և արևել¬յան երկայնության 46.140:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն