![](/banners/BeFunky-design.jpg)
Անհավանական է, բայց փաստ. նոր Android-ը տեղադրվել է iPhone 5s-ի վրա (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/android-iPhone.png)
Մի քանի ուսանողներ կարողացել են iPhone 5s սմարթֆոնի վրա ներբեռնել Android L Developer Preview օպերացիոն համակարգը և աշխատեցնել այն։ Հասկանալի պատճառներով համակարգը Apple-ի սմարթֆոնի վրա աշխատել է շատ դանդաղ (ինչը երևում է տեսանյութում), իսկ ֆունկցիաները՝ ոչ ամբողջությամբ։ Սակայն չնայած դրան՝ ուսանողների արածը իրոք զարմանալի է։
Տեսանյութի հեղինակը չի բացահայտել, թե ինչպես է իրեն հաջողվել Android-ն աշխատեցնել իր iPhone-ի վրա։