Բաժիններ՝

«Դեմ եմ»-ից անհատներ կմասնակցեն եռյակի համապետական հանրահավաքին. NEWS.am

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած համապետական հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ին ասել է շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:

«Որպես նախաձեռնություն՝ Ազատության հրապարակում չենք լինելու, բայց շատ հնարավոր է, որ շարժման անդամներից մարդիկ լինեն այնտեղ, ոչինչ չենք կարող բացառել»,- ասել է Դավիթ Մանուկյանը:

Դիտարկմանը, թե «Դեմ եմ»-ը վերջին ամիսներին պասիվացել է, Դավիթ Մանուկյանը նշել է. ««Դեմ եմ»-ը ակտիվանում է, երբ հասարակությունն է ակտիվանում, եթե ակտիվ չենք, ուրեմն հասարակության պատկերն է այսպիսին: Մենք կուսակցություն չենք, հսարակական կազմակերպություն չենք, ֆորմալ կատույց չենք, հետեւաբար, մենք ակտիվանում ենք, երբ դրա կարիքը լինում է»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031