
Ձիթապտղի յուղը կանխում է սրտի անբավարարությունը

Ձիթապտղի յուղը, որ Հայաստանում հաճախ գործածում են գրեթե բոլոր ճաշատեսակները պատրաստելիս պարզվում է շատ օգտակար է սրտի աշխատանքի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը օգնում է սրտի մկանին ավելի արագ մղել արյունը, ինչը նպաստում է սրտի լավ աշխատանքին, նաև ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալությանը:
Aroxj.am-ը գրում է, որ Իլինոյիսի համալսարանի գիտնականները ձիթապտղի յուղի մեջ հայտնաբերել են այսպես կոչված օլեատ, որը օգնում է սրտին ճարպը վառելիքի փոխարեն օգտագործելու գործում: Այդպիսով ճարպակալման դեպքում սրտի աշխատանքը հեշտանում է, քանի որ այն այրում է ճարպը և կանխում է սրտի անբավարարությունը: Ձիթապտղի յուղի օգտագործմատ պարահգայում այդ խնդիրը քիչ թե շատ լուծում է ստանում՝ նշում են գիտնականները: