
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին և նրանց ուղեկցող անձանց:
ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ «Թավիթյան» հիմնադրամն ուրույն դեր ունի Հայաստանի երիտասարդ մասնագետների կրթման և վերապատրաստման գործում, որոնցից շատերն իրենց հետագա գործունեությունը ծավալում են հանրային կառավարման համակարգում: Արթուր Ջավադյանը գոհունակությամբ է խոսել Կենտրոնական բանկի և հիմնադրամի գործակցության ընթացքում գրանցված լավ արդյունքների մասին:
ԿԲ նախագահը հյուրերին հակիրճ ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգը և կապիտալի շուկան, ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսել կողմերի միջև հետագա գործակցության խորացման մասին:
Հանդիպումից հետո Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Լորեն Ժակը դասախոսություն է կարդացել «Եվրոպական դրամական միությունը և միասնական դրամական միավորի ապագան» թեմայով: