
Բանկերը գնել են 110.2, վաճառել՝ 112.1 միլիոն դոլար

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածումարտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,270,071 դոլար 407.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112.147,581 ԱՄՆ դոլար 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,376,938 EUR 514.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 24,903,654 EUR 517.98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 921,709,294 ՌԴ ռուբլի 10.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 167,116,977 ՌԴ ռուբլի 10.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: