Բաժիններ՝

Վահե Գրիգորյանը դադարեցրել է անդամությունը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին. pastinfo.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի հավակնորդ, փաստաբան Վահե Գրիգորյանը դադարեցրել է իր անդամությունը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին: Այս մասին փաստաբանը հայտնեց «Փաստինֆո»-ի այն հարցին ի պատասխան, թե չկա՞ արդյոք շահերի բախում կազմակերպության կողմից ընտրության գործընթացը դիտարկելու եւ իր` մրցույթին մասնակցության պարագայում, քանի որ, հիշեցնենք, Վահե Գրիգորյանը «Իրավունքի Եվրոպա Միավորում» կազմակերպության համահմնադիրն է:

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ում իմ անդամությունը ոչ թե կասեցրել եմ, այլ այն առհասարակ դադարեցրել եմ հենց այն պատճառաբանությամբ, որ այս իրավապաշտպան ՀԿ կողմից դիտորդություն իրականացնելը այն գործընթացի նկատմամբ, որում ես մասնակից եմ, կարող է հանրության աչքում ստվերել թե’ այդ՝ դիտորդական գործընթացը, թե, իմ ընտրվելու դեպքում` մրցույթը եւ այն վարող մրցութային հանձնաժողովի գործունեությունը»,- ասում է Վահե Գրիգորյանը` հավելելով. «Կասեցնելու փոխարեն դադարեցրել եմ, քանի որ այն կասեցնելու դեպքում դեռ շարունակվում է կապվածությունը կազմակերպության հետ, իսկ դադարեցվելու դեպքում այն անմիջապես եւ ամբողջությամբ դադարում է»:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ-ին իր անդամության դադարեցման դիմումը ներկայացրել է նախքան մրցույթին դիմելը, որի հիման վրա էլ, հենց այդ պահից նրա անդամությունը դադարեցվել է:

Ամբողջությամբ՝ սյզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս