Պորոշենկոյի խոսքերով՝ 112 բեռնատարից բաղկացած հումանիտար ավտոշարասյունն արդեն իսկ հատել է ուկրաինական սահմանն ու ուղևորվում է դեպի Կիև:
Մամեդլիի խոսքերով՝ Արևմուտքն ադրբեջանական կառավարությանը ժամանակ է տրվել քաղբանտարկյալներին ազատելու համար, և որ այդ ժամկետն արդեն իսկ սպառվում է:
Նա Դիլիջանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրել է Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին և Վերոնիկա Զոնաբենդին:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար:
Հոկտեմբերի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.14-ին Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժ.06.50-ի սահմաններում Լարս-Ստեփանծմինդա ավտոճանապարհի 4-րդ կմ-ում այրվել է «ՎԱԶ-2105» մակնիշի CB912P777 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գևորգ Ցանցատանյան ծնվ. 1963թ.):
Մողերինին ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԵՄ-ի որոշումը հենված է եվրոպական միասնության վրա:
Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Իվանիշվիլին:
Ընդհակառակը, մենք պայմանավորվել ենք պաշտպանել միմյանց շահերն այդ միավորումներում:
Հանրահավաքի կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ամենաառաջին և ամենակարևոր նախապայմանն այն է, որ հանրահավաքը պետք է լինի շարունակական. հանրահավաքի մասնակիցները չպետք է լքեն «Ազատության» հրապարակը, և պետք է հայտարարվի շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին: Հրապարակը չպետք է լքեն ինչպես` կազմակերպիչները, այնպես էլ` մասնակիցները:
«Տեղի են ունեցել դպրոցների վերանորոգում, հիմնանորոգում, եւ կան դպրոցներ, որտեղ անհրաժեշտ է լուրջ կապիտալ վերակառուցում իրականացնել: Այսինքն սեյսմիկ վերլուծությունները ցույց են տալիս, որ շենքերն ունեն տարբեր աստիճանի վթարայնություններ»,- ասել է Ն. Սարգսյանը:
Տուփը 240 կոնֆետ է պարունակում՝ պատրաստված շոկոլադի ամենաթանկարժեք տեսակներից: Շոկոլադը պատրաստում է ֆրանսիական «Վալրոնա» ընկերությունը, օգտագործվում են Թունիսի նուշ, Աֆղանստանի գետնանուշ, ԱՄՆ-ից եւ Թուրքիայից բերված ընկուզեղեն: Այսինքն՝ ընտրվում է ամենահամեղը, ինչ գոյություն ունի ողջ աշխահում:
Ասպետի կոչումը ենթադրում է «Sir» տիտղոսի շնորհում, բայց Բլումբերգը չի կարող օգտագործել այն, քանի որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:
Պետական կորպորացիայից հայտնել են, որ աերոնավիգացիոն տուրքը կավելանա 8,5%-ով: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2010 թվականին, եւ պատասխանատու գերատեսչությունը բազմիցս բարձրացրել է տուրքի դրույքաչափերի ավելացման խնդիրը: Աերոնավիգացիոն տուրքը, օրինակ, 10 հազար ռուբլի արժեցող տոմսի դեպքում ներկայումս կազմում է 200 ռուբլի:
«Ցանկացած մարդու համար, որ երբևէ Հայաստանից մեկնել է Ղարաբաղ, հայտնի է, որ սահմանը կա արդեն հիմա և կա վաղուց: Եվ այնտեղ` սահմանին, նստած են սահմանապահներ… »
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեռևս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ թեև Դեմիրճյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է, սակայն նա չի մասնակցում եռյակի մարզային հանրահավաքներին, քանի որ այդ հանրահավաքներին մասնակցում են միայն ՀԱԿ կուսակցության անդամները:
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Գ. Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին: Ըստ այդ տեղեկությունների, Ծառուկյանի մասնակցության մասին չի հայտարարվում ինտրիգը պահելու և այս հարցի շուրջ հետաքրքրությունը շարունակական դարձնելու համար:
Ո՞ւմ աշխատանքից են դժգոհ` կառավարությա՞ն, նախագահի՞, խորհրդարանի՞, թե՞ մեր քաղաքական թիմի: Եթե գնահատականներն ուղղված են ՀՀԿ-ի քաղաքական թիմին, ես մեծ հաճույքով կանդրադառնամ իրենց քաղաքական թիմին, միայն թե` թող հստակեցնեն: Այլապես, այդ մանիպուլյացիան, որ իրենք իրականացնում են, այդքան էլ ճիշտ չէ:
Վրաստանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, որ նման որոշում կայացվել է ՝ հաշվի են առնվել գյուղական բնակչության պահանջը:
Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն գրավականներից մեկը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները կանխել են Ս. Ի.-ի (ծնվ. 1985թ.) ինքնասպանության փորձը:
Տեսուչները բացում են հաշվիչները, թվերի հետ փոփոխություններ են անում, ստուգաչափող կազմակերպությունը ֆիքսում է դա և բարդում են սպառողի վրա
Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի եւ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակից, ասաց, որ քաղաքական թեժությունը երևի պետք է պայմանավորել այն գործոններով, որն ունի այս կամ այն քաղաքական թևը:
«Շրջանառության հարկի մասին» օրենքին դեմ «Կասեցում» քաղաքացիական շարժումը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել այն մասին, որ քիչ առաջ ավարտվել է հանդիպումը վարչապետի հետ:
Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի և ֆոտոռեպորտաժների պատրաստմամբ և հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր:
«Մի մարդ, որը 7-րդ դասարանն է հազիվ ավարտել, նրանից դոկտոր կլինի՞, որ դոկտորական է պաշտպանում: Եթե նման բան հնարավոր է, ուրեմն Սուրիկ Խաչատրյանը 7-ամյա կրթությամբ դոկտոր է: Վարկանիշն են ուզում բարձրացնե՞լ, չեմ հասկանում ` ինչի՞ համար են ուզում բարձրացնել»,- ասաց պարոն Բուդաղյանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որը կրում է նպատակային բնույթ և կապված է վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ ս.թ. օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ: